Array ( [mr_id] => 56179 [mr_node] => 58907 [mr_media] => 63084 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63084 [media_album] => 1 [media_path] => media/2016/10/63084.jpg [media_name] => 19533_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-10-20 17:35:19 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
USD 486.32
EUR 519.10
RUB 8.21
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին
Աշխատանքային այցով Մաստրիխտում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձել փախստականների ճգնաժամի շուրջ վերջին զարգացումներին, ԵՄ տնտեսական, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: Հանրապետության Նախագահը ԵԺԿ գագաթնաժողովի անցկացման վայրում՝ Լիմբուրգ նահանգի կառավարության շենքում, նաև գրառում է կատարել նահանգապետարանի պատվավոր հյուրերի ոսկե մատյանում:

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը Սերժ Սարգսյանը այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հայոց պատմական մայրաքաղաքի հիշատակին անվանված «Անի» հայ համայնքը մշտապես ակտիվորեն մասնակցում է համահայկական խնդիրների շուրջ հոլանդահայկական կազմակերպությունների միջոցառումներին:

2012թ. Լիմբուրգ նահանգի կաթոլիկ եկեղեցու որոշմամբ Քրիստոսի համբարձման եկեղեցին նվիրվել է հայկական համայնքին, որը 2013թ. տարեսկզբին օծվել է Սուրբ Կարապետ` ի հիշատակ Ամստերդամի հին հայկական եկեղեցու: Նվիրատվությունն իրականացվել է ի երախտագիտություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի աշակերտ և Մաստրիխտի սուրբը համարվող հայազգի Սուրբ Սերվատեսի, ինչպես նաև քաղաքի ու նահանգի զարգացման գործում «Անի» համայնքի և ընդհանրապես Մաստրիխտում ապրող հայերի ունեցած դրական ներդրման: