Array ( [mr_id] => 58685 [mr_node] => 59929 [mr_media] => 63962 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63962 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/63962.png [media_name] => gaz-gin-vbanakcutyun-634x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-26 17:37:33 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Թունավորումներ շմոլ գազից
Շմոլ գազից թունավորումների քանակով այս տարի 1-ին տեղում են Կոտայքը, Երևանն ու Գեղարքունիքը:

Հատկապես ջեռուցման սեզոնին լրատվականների գլխագրերում հայտնվում են շմոլ գազից թունավորման պատմությունները: Վերջինը շաբաթ օրը տեղի ունեցած թունավորումն էր, որի հետեւանքով Արարատի հիվանդանոց էր տեղափոխվել 5 մարդ` երկուսը անչափահաս:

Շմոլ գազն անհոտ, անգույն նյութ է, որն առաջանում է թերայրումից: Այս դեպքում էական չէ, թե ինչ վառելանյութ է` բնական գազ, փայտ, թե ավտոտնակում փակ միջավայրում կանգնած մեքենա: Շմոլ գազիվ թունավորումը տեղի է ունենում աննկատ: Շմոլ գազից թունավորումները առավել վտանգավոր են քնած ժամանակ: Այդ դեպքում մարդիկ պարզապես քնում եւ այլեւս չեն արթնանում:

Վերջին 4 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ շմոլ գազից թունավորումների դեպքերն ավելանում են` 2012-ի տուժածների քանակը 223 էր, այս տարվա մինչեւ դեկտեմբեր 519 մարդ: Դեպքերի քանակով այս տարի առաջին տեղում են Կոտայքը, Երեւանն ու Գեղարքունիքը:

Շմոլ գազից թունավորումների հիմնական պատճառը ինքնաշեն վառարաններն են, որոնք օգտագործվում են անվտանգության կանոնների խախտումով: Կամ էլ փայտի վառարաններում են օգտագործվում գազի ինքնաշեն հարմարանքներ: Երկրորդ խնդիրը լոգարաններում տեղադրված ծխատարով ջրատաքացուցիչներն են: Մյուս պատճառը տեւական ժամանակ խոհանոցում գազօջախն օգտագործելուց հետո չօդափոխելն է: 

Շմոլ գազի թունավորումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հոսանքից չանջատել ազդանշանային համակարգերը, որոնք միանում են գազի արտանետումից, շմոլ գազի առկայության ու հրդեհի դեպքում: Բացի այդ` գազով ջեռուցվող տարածքները անհրաժեշտ է հաճախ օդափոխել: