Ֆուլ Հաուս,5րդ եթերաշրջան,Սերիա 23
0
Մուշեղի զոքանչը՝ Մարգոն, իր փաստաբանի հետ գալիս է բնակարան և հայտարարում, որ Իշխանիկի մայրը պահանջում է իր երեխային և օրենքի սահմաններում պետք է երեխան մեկնի Ֆրանսիա մոր մոտ: Այս չարաբաստիկ լուրը շատ է վշտացնում Մուշեղին և նա փորձում է ամեն կերպ իր կողքին պահել Իշխանիկին: Այս ամենին զուգահեռ Ֆելոն վերջապես համարձակություն է հավաքում, որպեսզի Լիլիթին պատմի իրականությունը: