Array ( [mr_id] => 58591 [mr_node] => 59992 [mr_media] => 63526 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63526 [media_album] => 2 [media_path] => media/2016/11/63526.png [media_name] => lilit.png [media_type] => 0 [media_creation_date] => 2016-11-23 11:59:37 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
« Վերադառնալ
... °C
USD 486.36
EUR 522.35
RUB 8.22
TAX ԻՆՖՈ. 29.12.2016. Թողարկում 16
ՊԵԿ-ը բարեփոխումների առանցքում դրել է բարեխիղճ տնտեսվարողների համար մաքսային հսկողությունը աննկատ դարձնելը, սահմանահատումը պարզեցնելը և արտաքին տնտեսական գործունեությունը խթանելը:

Ներդրվել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը, որը բարեխիղճ տնտեսվարողին հնարավորություն է տալիս ապրանքը մաքսազերծել պարզեցված ընթացակարգով:

Ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում է ներդրվել: Եթե քաղաքացին համաձայն չէ մաքսայինի գնահատման արդյունքներին, կարող է հենց ավտոմաքսատանը համացանցի միջոցով ցույց տալ և ապացուցել իր հայտարարագրած արժեքը:

Եկամուտների մոտ 54 տոկոսը ապահովել է խոշոր բիզնեսը: Սակայն խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը տնտեսվարողների շրջանառությունների և շահութաբերության ցուցանիշների անկում է գրանցել: Հատկապես մետաղական օգտակար հանածոների, էներգետիկայի, շինարարության, կապի և վառելիքի ներմուծման և վաճառքի ոլորտներում:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 521 տնտեսվարողներից 296-ի գործունեությունը ռիսկային է: Պեկ-ի գնահատմամբ` նրանց միջին ամսական ստվերը 3 մլրդ 548 մլն 700 հազար դրամ է, այսինքն ամեն ամիս այդ խոշոր հարկ վճարողները իրենց վճարած հարկերի մոտ 50 տոկոսի չափով գումար էլ չեն վճարում պետբյուջե:

Այս ֆոնին ՓՄՁ դաշտում հարկայինը նվազեցրել է հսկողական աշխատանքն ու անհարկի միջամտությունները: Միայն հարկային հսկողության քանակը 51 տոկոս նվազել է, սակայն մեկ ստուգմամբ բացահայտվող գումարի չափը զգալի մեծացել է:

Հարկայինը սահմանել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ: Նաև մշակվել են հարկային համաներման և արտոնության ծրագրեր: Միանգամից մի քանի խումբ անձանց համար:

Հարկատուներն այս տարի ավելի ակտիվ ու շատ են զանգահարել հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոն: Կենտրոնը ստացել է ավելի քան 265 հազ. զանգ: Վարդան Հարությունյանը հրապարակել է նաև պետական բյուջեի հարկային եկամուտների 2016ի ցուցանիշը:

2017-ին օրինապահ հարկ վճարողներին սպասում է մեղմ վարչարարություն, իսկ օրենքը շրջանցողների նկատմամբ կիրառվելու է հսկողական ամբողջ գործիքակազմը: Քաղաքակիրթ երկրներին վայել, Հայաստանում ևս ՊԵԿ-ը փորձելու է այնպես անել, որ հարկ վճարելը դառնա պատվաբեր: