Array ( [mr_id] => 58593 [mr_node] => 59995 [mr_media] => 64026 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64026 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64026.jpg [media_name] => Marianna Armenia TV copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 11:57:12 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )

« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.33
EUR 521.78
RUB 8.19
Բազմաժանր և հումորային հաղորդումներ՝ դեկտեմբերի 31-ին, «Արմենիա ԹիՎի»-ի եթերում
«Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական անձնակազմն ամիսներ շարունակ փնտրել ու գտել է ձեր տոնական տրամադրության գաղտնիքը:

Տարեմուտից ժամեր առաջ տոնական ու բարձր տրամադրություն ունենալու բաղադրատոմսը շատ պարզ է: «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական անձնակազմն ամիսներ շարունակ փնտրել ու գտել է ձեր տոնական տրամադրության գաղտնիքը:

Երգ ու պար, հումոր ու անսպառ ծիծաղ` տարվա վերջին 24 ժամերը Արմենիայի հետ կդառնան անմոռանալի: Առանց ավանդույթը խախտելու օրը կսկսվի «Բարի լույս»-ի տաղավարից: 5 ժամ նոն ստոպ եթերում կլինեն սպասված, միևնույն ժամանակ ամենաանսպասելի հյուրերը:

Երաժշտական ու հետաքրքիր Առավոտյան ծրագրից հետո տոնական էստաֆետը բարիլույսցիները կփոխանցեն ֆուլհաուսցիներին ու Դոմինոյի բնակիչներին: Տոնական խառնաշփոթն ու Ամանորի հեքիաթի սպասումը ավելի լարված, ինտրիգային ու ծիծաղաշարժ են դարձրել նրանց հարաբերությունները:

Կինոտարին «Արմենիա»-ում կամփոփեն Մկրտիչ Արզումանյանն ու Իվետա Մուկուչյանը: Տարվա լավագույն կինոպրեմիերաներից մեկը «Արմենիա ԹիՎի»-ի տոնական նվերն է իր հավատարիմ հեռուստադիտողին: Փախիր կամ ամուսնացիրը կինոթատրոններում ցուցադրվելուց հետո առաջին անգամ կլինի հեռուստաէկրանին:

Երաժշտական կատարումներով ու հումորային մանրապատումներով հարուստ շոու ծրագիրը կդառնա հրե աքաղաղի տարվա գլխավոր անակնկալն ու նվերը: Ամանորին ընդառաջ «Արմենիա»-ի մեդիադեմքերը կհայտնվեն ամենաանհարմար ու զավեշտալի իրավիճակներում:

«Արմենիա»-ում պրեմիերաները կշարունակվեն նաև նոր տարում: Բացառիկ իրավունքով «Արմենիա ԹիՎի»-ն առաջինը կցուցադրի հայ աստղերի 2016-ի ամենաաղմկահարույց մենահամերգները: Կրեմլի դահլիճում էլ նկարահանված Տաշի-2017 համերգային ծրագիրը կամբողջացնի Ամանորի հեռուստածրագրերի տոնական փաթեթը: