Array ( [mr_id] => 58594 [mr_node] => 59996 [mr_media] => 64027 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64027 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64027.jpg [media_name] => news9.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 12:06:45 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )

« Վերադառնալ
... °C
USD 486.21
EUR 517.62
RUB 8.15
Տոնական փաթեթներ սոցիալապես անապահովներին
Սոցիալապես անապահով 700 քաղաքացիներ ստացան 20 կգ քաշով սննդի տոնական փաթեթներ:

«Հուսո Տուն» բարեգործական կենտրոնում սոցիալապես անապահով 700 քաղաքացիներ առաջիկա տոների առիթով ստացան գրեթե 20 կգ քաշով սննդի տոնական փաթեթներ: Սոցիալապես անապահով քաղաքացիները «Գթության խոհանոց», «Տնային խնամք» եւ «Մանկական սնունդ» ծրագրերի մասնակիցներն են: Անհրաժեշտ գումարը հայթայթելու համար քաղաքացիները նվիրատվություն են արել կազմակերպության բակի եղեւնիների մոտ:

Գերմանիայի Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությունը Հայաստանում 23 տարի իրականացնում է գթության խոհանոց ծրագիրը, որի միջոցով գրեթե 490 տարեց, միայնակ եւ սոցիալապես անապահով քաղաքացիներ օրը մեկ անգամ տաք սնունդ են ստանում: Հենց նույն քաղաքացիներն ամեն տարի այս օրերին ստանում են տոնական սնունդ:

Սննդի փաթեթները բաշխելու գործում ամեն տարի օգնում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը: Տարեցներն իրենց սննդի փաթեթները նրանց օգնությամբ են հասցնում տուն: