Array ( [mr_id] => 58637 [mr_node] => 59999 [mr_media] => 64035 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64035 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64035.jpg [media_name] => 232162581409748310.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 13:29:37 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Երեխաներին ընտանիքում պահելու ծրագրի շնորհիվ ևս երկու ընտանիք կայուն եկամուտ կունենա
Ucom ընկերության բաժանորդներն SMS-հանգանակություններով օգնում են ծայրահեղ աղքատության մեջ հատնված ընտանիքներին:

«Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդների աջակցությամբ երկու ընտանիք կունենա կայուն եկամտի աղբյուր: Ucom ընկերության բաժանորդներն SMS-հանգանակություններով օգնում են ծայրահեղ աղքատության մեջ հատնված ընտանիքներին: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Սյունիքի մարզում բնակվող երկու զավակների ծնողներ՝ Զաքարյանների և հինգ զավակ ունեցող Բալայանների ընտանիքներին:

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով ընտանիքներն ապահովվել են նվազագույն սանիտարահիգիենիկ պայմաններով, երեխաներին տրամադրվել են անկողնային պարագաներ և հագուստ: Ընկերությունները հաշվի են առել նաև ընտանիքների հմտությունները: Զաքարյաններին ապահովել են աշխատանքային գործիքներով և անհրաժեշտ պարագաներով՝ կարի, մաքրակար անելու մեքենաներով, արդուկով և կտորեղենով: Բալայանների ընտանիքին տրամադրել են խոշոր եղջերավոր կենդանիներ և անասնակեր: 

Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում 49 ընտանիք աջակցություն է ստացել SMS-ների միջոցով հավաքված ու Ucom-ի կրկնապատկած գումարի շնորհիվ: