Մեր մասին
«Արմենիա Թի-Վի»-ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին անգամ եթեր է դուրս եկել 1999թ. հունվարի 13-ին: Հենց առաջին օրվանից «Արմենիա Թի-Վի»-ն ապահովել է քսանչորս ժամյա եթեր՝ հեռարձակելով սեփական արտադրության տասնյակ ծրագրեր և ֆիլմեր: 2000 թվականին Հայաստանում առաջինը սկսեց ցուցադրել Չեմպիոնների Լիգան, այնուհետև ֆուտբոլային գերտերությունների՝ Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները: 2001թ-ից հեռարձակվում է արբանյակով և ունի սեփական շրջիկ թվային արբանյակային կայան: 2002 թվականին Հայաստան է բերել միջազգային ֆորմատ և մինչ օրս հեռարձակում է «Ի՞նչ, Որտե՞ղ,Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: 2002 –ինցուցադրել է Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը: 2002 թվականից սկսած՝ առաջինն է նկարահանել ամանորյա բացառիկ ֆիլմեր Դուբայում, Ամստերդամում, Փարիզում, Լոնդոնում: 2004 – 2005 թվականներին առաջին անգամ կնքել է էքսկլյուզիվ պայմանագրեր հոլիվուդյան կինոստուդիաների հետ և Հայաստան բերել աշխարհահռչակ ֆիլմեր: «Արմենիա Թի-Վի»-ն առաջինն է կատարել հսկայական ներդրումներ տեխնիկայի ասպարեզում` ներկրելով High Definition սարքավորումներ, այնուհետև Ռեդ տեսախցիկներ, դրանով անցնելով մի քանի քայլ առաջ հայկական հեռուստատեսային արտադրության որակի մեջ: «Արմենիա Թի-Վի»-ն առաջինն է սեփական նախագծերում ներգրավվել համաշխարհային ճանաչում ձեռք բերած մարդկանց` Արմեն Ջիգարխանյան, Շեռլին Սարգսյան, Վալդիս Պելշ, Քիմ Քարդաշյան, Թինա Կանդելակի: 2006 թվականին Արմենիա Թի-Վի-ն նախաձեռնեց մեծ իրադարձություն հայկական կինոյի աշխարհում.Հայֆիլմ կինոստուդիայի շատ սիրված ֆիլմերը ցուցադրվեցին իսկական գույներով, լավագույն պատկերով և ձայնով ռեստավրացված ժապավեններով: 2007 թվականին նկարահանվել է առաջին Հայկական հեռուստանովելը՝ «Դժբախտ Երջանկությունը»: Հայաստանում առաջին հեռուստաընկերությունն է, որ 2008 թվականին նկարահանել է հեռուստանախագիծ Կոդակ 35 մմ կինոժապավենով՝«Նոր Տարվա Կինոն»: Նույն տարին Հայաստանում գործարկել է միջազգային ֆորմատ՝«Սիթուեյշն քոմեդի»` SITCOM: 2009-ին նախաձեռնել է առաջին համահայկական «Հայրենիք-Սփյուռք. Երևան-Մոսկվա-Փարիզ-Լոս Անջելես հեռուստակամուրջ» նախագիծը, որտեղ աշխարհի տարբեր մասերից միաժամանակ հանդիպեցին իրարից այդքան հեռու գտնվող հայերը : Նույն թվականին Միացյալ նահանգներում նկարահանվել է առաջին հայ-ամերիկյան հեռուստասերիալը` «Էմիգրանտները»: Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է աննախադեպ իրադարձություն. հայերը մասնակցեցին լեգենդար Ֆորտ Բոյարին: 2011-ին, առաջին անգամ հայկական հեռուստատեսության պատմության մեջ ցուցադրվել են 3D ֆիլմեր: 2012թ-ից հեռարձակում է ֆուտբոլային ամենամեծ իրադարձությունը՝ Չեմպիոնների Լիգան: 2012-ին հոլանդական Տալպա ընկերության հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ իրականացրել է «Հայաստանի ձայնը» նախագիծը, որը 2013-ին և 2014-ին ունեցել է 2-րդ և 3-րդ եթերաշրջաններ: Արդեն 10 տարի է Գլոբո Թի-Վի ընկերության հետ համագործակցության արդյունքում Արմենիա ՀԸ եթերում են ամենավարկանիշային հեռուստանովելները: 2015թ. Սոնի ընկերության հետ իրականացրել է «Ամենախելացին» նախագիծը: «ԱրմենիաԹի-Վի»-ն տեղակայված է մայրաքաղաք Երևանում և զբաղեցնում է քառասուն հազար քառակուսի մետր տարածք: «ԱրմենիաԹի-Վի»-ի հեռուստաբաժինը, տաղավարները, գրասենյակները, կինոսրահները, տեսագրության, ձայնագրության և մոնտաժային սենյակները զբաղեցնում են շուրջ տասնհինգ հազար քառակուսի մետր տարածք: Մեր կարգախոսն է` «ԱրմենիաԹի-Վի», դեռ ամեն ինչ առջևում է: