Array ( [mr_id] => 58635 [mr_node] => 60000 [mr_media] => 64036 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64036 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64036.jpg [media_name] => 3BB4B13300000578-0-image-a-1_1483041576999.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 13:32:32 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ամուսնանում են
Օհանյանի հոր հայրը Արեւմտյան Հայաստանի Խարբերդից է, տատը` Բիթլիսից: Ալեքսիսը ծնվել է Բրուքլինում:

Վնասվածքների պատճառով երկար դադար տալուց հետո Սերենա Ուիլյամսը բոմոնդ վերադարձավ կտրուկ հայտարարությամբ: Ոչ սպորտային: Ամերիկուհին հայտարարեց, որ ամուսնանում է Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ:

Օհանյանի հոր հայրը Արեւմտյան Հայաստանի Խարբերդից է, տատը` Բիթլիսից: Ալեքսիսը ծնվել է Բրուքլինում: Նա հայրը` նույնպես: 2010ը թվականին Օհանյանն առաջին անգամ այցելել է Հայաստան ու կազմակերպել TEDx Yerevan առաջին սեմինարը:

Զույգը հանդիպում է 2015-ի հոկտեմբերից: US Weekly-ին գրում է, որ նրանք առաջին անգամ հանդիպել են Հռոմում, որտեղ մի քանի անգամ միասին լանչ են արել ու մասնակցել երեկույթների: 

Մենախաղի եւ զուգախաղի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով բաց է թողնելու 2017-ի մեկնարկային խոշոր մրցաշարերը: Ճշմարտությո՞ւն, թե՞ նախապես ծրագրված սցենար. hollywoodlife-ը գրում է, որ Ուիլյամսի ու Օհանյանի պսակադրությունը տեղի կունենան 2017-ի հունվարին կամ փետրվարին: