Array ( [mr_id] => 58626 [mr_node] => 60002 [mr_media] => 64038 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64038 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64038.jpg [media_name] => 4bk6a42d9e4adf85rg_800C450.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 13:39:48 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Իրանցի գործարարները հետքրքված են ներդրումներով
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո իրանցի գործարարները շահագրգռված են ներդրումներ անել ՀՀ-ում:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու իրանական ընկերությունը օգոստոսին էին ստորագրել համագործակցության հուշագիրը: Իրանական ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ իրենք Հայաստանում հիմնականում բժշկական ոլորտում են ներդրումներ կատարում: Ուռուցքաբանության ոլորտը հատուկ ուշադրության կենտրոնում կլինի:

Կարեն Մանուկովը տեղեկացրեց, որ սարքավորումը շահագործելու համար հայ մասնագետների էլ են վերապատրաստելու: 

Նա եկավ Հայաստան մութ ու ցուրտ տարիներին ու սկսեց բիզնեսով զբաղվել: Ուսումնասիրեց շուկան, ու հասկացավ` իրանցի ավտոսիրողները իրենց մեքենայի խափանման դեպքում կամ սարքավորումներ ձեռք բերելու համար վերադառն են Իրան: Իրանցի գործարարը մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում իրանական արտադրության մեքենաների սրահ կառուցեց, հարևանությամբ էլ` տեխսպասարկման կենտրոն:

Իրանցի գործարարը պատրաստ է նաև Հայաստանից մասնագետներ ուղարկել` Իրանում մեքենանորոգման ասպարեզում հմտանալու համար: Սեյյեդ Քազեմ Սաջադը այցելել է Ռեզայի կառուցած նոր շինություն:

Դեսպանը համարում է, որ Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո իրանցի գործարարները շահագրգռված են իրենց ներդրումները կատարել Հայաստանում:

Դեսպանը անդրադարձավ նաև Արաքս կամ Արազ ազատ տնտեսական գոտուն: Սեյյեդ Քազեմ Սաջադը հայտնեց, որ այդ գոտում նոր տեխնոլոգիաներ կան և իրենք պատրաստ են համագործակցել Մեղրիի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալող տարբեր ընկերությունների հետ նոր ապրանքներ արտադրել և դրանք արտահանել ԵԱՏՄ շուկա: