Array ( [mr_id] => 58663 [mr_node] => 60003 [mr_media] => 64039 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64039 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64039.jpg [media_name] => 798565.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 14:31:47 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Հայկական ստարտափերերին հարկավոր է նախնական կապիտալ
ՀՀ-ն տարեկան 10-15 ստարտափ միջազգային շուկա հանելու փոխարեն կարող է 200 ստարտափ թողարկել:

Հայկական ստարտափերը փրկում են նյարդերը և ստիպում են ավելի հաճախ ժպտալ: Ծրագրավորողներն այսպես են բնութագրում հայկական ստեղծարար և նորարական մտքի արգասիքները: Դրանց մեծ մասը մարդկանց կօգնի ազատվել գլխացավանքից: Օրինակ սերթիֆայերը նեղ շրջանակների համար է, ավելի ստույգ` ios ծրագրավորողների: 

Ստարտափի նախնական տարբերակը ստեղծել է թիմակիցը, որը սկզբնական շրջանում ցանկացել էր ստեղծել մի գործիք, որը կհեշտացնի իր աշխատանքը: Բանն այն է, որ ios պլատֆորմում որևէ հավելված ստեղծելիս, անվտանգության համար նախատեսված սերտիֆիկատների գեներացումը խլում է գրեթե մեկ ամբողջ աշխատանքային օր` 6-8 ժամ: Դա կարևոր գործընթաց է, որը, սակայն, այնքան էլ կապ չունի բուն ծրագրավորման հետ: Հայկական հավելվածը թույլ է տալիս այդ բոլոր գործողություններն անել ընդամենը 10 րոպեում` մի քանի կոճակ սեղմելով: Եվրասիա Մոբայլ չելենջին կմասնակցեն հունվարի վերջին:

Հայկական հաջորդ ստարտափը հայկական բազմաթիվ բանկերում, խանութներում ու սպասարկման կենտրոններում մարդկանց կստիպի մոռանալ երկարատև հերթերի մասին: «Ըրլի ուան» բջային հավելվածի միջոցով յուրաքանչյուր մարդ կարող է օնլայն հերթագրվել ութ ընկերությունների սպասարկման կետերում: Ընկերությունների քանակը շուտով կդառնա 15: Հավեվածն արդեն գործում է, սակայն բազմաթիվ նորմաուծություններ կլինեն այս տարի:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը 2017-ը համարում է բազմաթիվ մարտահրավերների տարի: Հայկական ստարտափերը քիչ են, սակայն ակնհայտ ուշադրությունն են գրավում: Արտաշես Վարդանյանի խոսքով՝ հայկական ստարտափերին պակասում է ամենակարևորը ստարտափի նախնական քայլերի համար: Ներդրումները քիչ են: Կա, իհարկե, վենչուրային հիմնադրամ, սակայն ստարտափերերին հարկավոր է գոնե նախնական կապիտալ, որպեսզի ստեղծեն ստարտափի փորձնական տարբերակը: Եթե այդ նեդրումները գտվեն, Հայաստանը տարեկան 10-15 ստարտափ միջազգային շուկա հանելու փոխարեն, կարող է մինչև 200 ստարտափ թողարկել: