Array ( [mr_id] => 58679 [mr_node] => 60004 [mr_media] => 64040 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64040 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64040.jpg [media_name] => 2014-vq_bqy_aeroflot_russian_airlines_airbus_a330_300_854332009.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 14:59:39 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Առցանց գրանցում՝ դեպի Հայաստան չվերթի համար
Դեպի Հայաստան չվերթներ իրականացնելու համար ավիաընկերությունները 2017-ից գրանցվում են առցանց:

Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավարը համարում է, որ Բաց երկնքի քաղաքականության գլխավոր ձեռքբերումը 20-ից ավելի երկրների հետ ավիագործակցության պայմանների դյուրինացումն է: Հայաստանի ավիացիայի պատասխանատուները պատրաստվում են Բաց երկնքի քաղաքականության հաջորդ փուլին` Եվրամիության հետ բանակցություններին: Եվրամիության միասնական ավիացիոն գոտուն միանալու բանակցությունների մանդատը մեր երկիրը անցած դեկտեմբերին է ստացել:

Այս տարվա գլխավոր նորամուծությունն արդեն հայտնի է: Դեպի Հայաստան չվերթներ իրականացնելու համար ավիաընկերությունները կգրանցվեն առցանց: Ավիաընկերությունները նաև կկարողանան հետևել, թե որ փուլում է իրենց հայտը: Այսպիսով, բյուրոկրատական քաշքշուկը կվերանա և Հայաստանի բաց երկինքն ավելի գրավիչ կդառնա շատ ավիախաղացողների:

Արտոնությունների մասին: Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ Գյումրիի Շիրակ օդակայանի չվերթների տոմսերը կշարունակեն մնալ ցածր: Այնտեղ թռիչք իրականացնող բոլոր ավիաընկերությունների ուղևորները կազատվեն օդային տարածքը հատելու տուրքից` 10 հազար դրամ օդի հարկից, որը մտնում էր տոմսի գնի մեջ: