Array ( [mr_id] => 58647 [mr_node] => 60006 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
2017-ը նույնպես առատ կլինի նոր օրենքներով
Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը պաշտոնյաներին կպարտադրի ճշրիտ հայտարարագրել եկամուտները:

Ապօրինի հարստացումը քրեականանացնող օրենքը հուլիսից պատասխանատվոթւյան կենթարկի այն պաշոտնայներին, որոնց եկամուտների հայատարարգիրը չի համապատասխանի իրական եկամուտներին: Ով կլինի ստուգող, վերահսկող մարմինը, ովքեր են փոխկապակցված անձինք, ամեն ինչ պարզ կլինի այս տարի, փետրվարին կհայտարարվի վերահսկող կառույցի անունը: Նախարարը կրկնում է, օրենքը հետադարձ ուժ չի ունենա:

Պաշտոնյաները չեն կարողանա երկու միլիոն դրամից ավելի գումարով կանխիկ գործարքներ անել: Ոչ էլ հնարավոր կլինի, այսպես ասած, պատահաբար պարզել, թե կանխիկ նվիրատվություն են ստացել կամ պարտքով փողն են վերադարձրել: Օրենքը կարգելի: Ապօրինի հարստացողների հետ փոխկապակցված անձանց շրջանակն էլ ավելի կմեծանա:

2017-ի գլխավոր ու ամենասպասված օրինագծերից մեկն էլ կլինի պայմանական վաղաժամկետ ազատման օրինագիծը, դատապարտյալը պետք է գոնե մոտավոր իմանա, թե ինչպես պետք է կրի ազատազրկումը, որպեսզի պայմանական ազատման հնարավորություն ստանա:

Արդարադատության նախարարը խոստանում է՝ 2017-ը նույնպես առատ կլինի նոր օրենքներով: Կներկայացվեն նոր դատական օրենսգիրքը, Սահմանադրական դատարանի, հանրաքվեների մասին օրենքները: Կմշակվեն մեխանիզմներ, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների մասին հայտնողներն ավելի պաշտպանված լինեն: