Array ( [mr_id] => 58638 [mr_node] => 60010 [mr_media] => 64044 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64044 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64044.jpg [media_name] => 821923.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 15:47:18 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
ՀՀ-ԵՄ. Մեկ տարում՝ բանակցությունների 5 ռաունդ
2016-ին անցկացված բանակցությունների 5 ռաունդները մոտեցրել են ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման պահը մոտենում է: Տնտեսական զարգացման փոխնախարար Գարեգին Մելքոնյանն առևտրի և ներդրումների մասով փաթեթին է անդրադառնում: 12 գլուխ՝ 300 էջ ծավալով, գերթե կեսը համաձայնեցրել են: Բակացությունների հաջորդ ռաունդը 2017-ի փետրվարին է: 

Գարեգին Մելքոնյանի համար կարևորը բանակցությունների տեմպն է ու փաստաթղթի բովանդակությունը: Երկուսի դեպքում էլ՝ ոչ մի դժգոհություն ոչ Հայաստանի կողմից, ոչ էլ Եվրամիության: Շրջանակային համաձայանագիրը կուժեղացնի նաև Հայաստան-Եվրամիություն տնտեսական գործակցությունը: Մինչև այդ Հայաստանն արդեն օգտվում է GSP+ համակարգից: 

Հայաստանն 80 տոկոսով օգտվում է այս համակարգից: Արտահանման ընդհանուր ծավալը 2016-ին 20 տոկոս ավելացել է: Սա նաև GSP+-ի շնորհիվ: Հայաստանն ընդլայնել է նաև Եվրամիության աջակցության գործիքներն ու ֆինանսական աջակցության ծրագրերը: 

Ֆինանսական աջակցության ևս 4 համաձայնագիր է ստորագրվել, վերջին երկուսը դեկտեմբերին՝ ավելի քան 25 միլիոն եվրո արժողությամբ: 15 միլիոնն՝ աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման, 10 միլիոնը՝ հարկաբյուջետային կառավարումը բարելավելու համար: Շրջանակային համաձայանագրի բանակցություններին զուգահեռ ընթանում է նաև 2017-20 թթ.-ի միասնական աջակցության շրջանակի բանակցությունը: 4 տարվա ընդհանուր փաթեթը՝ 170 միլիոն եվրո արժողությամբ: