Array ( [mr_id] => 58704 [mr_node] => 60011 [mr_media] => 64045 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64045 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64045.jpg [media_name] => rus144263714413.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 15:52:58 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Հայ ազգի դեսպաններ՝ զինվորական համազգեստով
Հայ խաղաղապահները 2017-ին նոր համալրումներ կունենան, կմասնակցեն 12 մեծ զորավարժության:

Խաղապահներին այսպես բնութագրեց բրիգադի հրամանատարը: Հատկապես իսլամական երկրներում, որտեղ իրենց առաքելությունն են իրականացնում հայ խաղապահները, հաճախ հայերի մասին նույնիկ չեն էլ լսել: Եվրոպացիների մի մասն չգիտի, որ հայերը քրիստոնյա են: Գեներալ մայորը հիշում է, որ հայ խաղապահները մատուռ կառուցելու ժամանակ, եվրոպացի զինվորականներին ծանոթացնում էին նաև հայոց պատմությանը: Հիմա այդ մատուռը ծառայում է նաև կաթոլիկներին` հատուկ ժամերի:

Հայ խաղապահներից գոհ են բոլորը: Ծառայությունն անցկացնում են անթերի, հեշտությամբ լեզու են գտնում բոլորի հետ: Սա շատ հաճախ արյունահեղություններ է կանխել: Հասարակ ծառահատումից հետո Լիբանանի և Իսրայելի սահմանին առաջացած կոնֆլիկտը գուցե վերածվեր փոխհրաձգության, եթե գործին չմիջամտեր հայ սպան:

Այս տարի հայ խաղաղապահներին նոր համալրումներ են սպասվում, նաև 12 մեծ զորավարժություն: Բազմազգ զորավարժություն կլինի նաև Հայաստանում, կստուգվի ինժեներասակրավորային զորախմբերի և բժիշկների մարտունակությունը: Համաձայնության գալու դեպքում կհամալրվեն Լիբանանի և Կոսովոյի զորախմբերը. դրանք կհասնեն 100 հոգու:

Մինչև հնարավոր համալրումները Աֆղանստանում ունենք երկու զորախումբ` Նազարի Շարիֆում 65 և Քաբուլում տեղակայված Քեսաբա ռազմաբազայում 56 հոգանոց խմբեր: Կոսովոյում հայ խաղապահների թիվը 35 է, Լիբանանում՝ 32: Բացի խաղաղապահական զորքերից Մալիում և Լիբանանում ունենք նաև մեկական դիտորդ սպա: Խաղաղապահական բրիգադի հրմանատարը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում մեր ռեսուրսները բավարարում են, որպեսզի զորախմբերի թիվը մեծացնենք 4-5 անգամ: