Array ( [mr_id] => 58675 [mr_node] => 60013 [mr_media] => 64047 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64047 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64047.jpg [media_name] => img_5638690384_TH_Ombuds.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 16:00:06 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.33
EUR 521.78
RUB 8.19
ՄԻՊ նոր լիազորությունները՝ նոր օրենքով
ՄԻՊ մասին նոր օրենքն ընդլայնում ու ամրապնդում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները:

Մինչև մարդու իրավունքների պաշտպան դառնալն էլ Արման Թաթոյանն աշխատել էր ՄԻՊ գրասենյակում: Գիտեր, որ ծանր աշխատանք է, բայց այս աստիճան չէր պատկերացնում: Միայն 2016-ին 4 հազարից ավելի դիմում են ստացել:

Նոր լիազորություններ՝ նոր օրենքով: Տարվա մարտահրավերն է լինելու: Նոր լիազորությունները նոր ռեսուրսներ կպահանջեն: Մարդու իրավունքների պաշտպանն ու նրա գրասենյակն արդեն զբաղվում են այդ հարցով: Արման Թաթոյանին ավելի շատ հեռանկարն է ոգևորում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմում-բողոքներ կընդունի նաև հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունների դեմ:

Մարդու իրվունքների պաշտպանի մասին նոր օրենքը վերացնում է սահմանափակումը: Դիմումները կընդունեն ու ընթացք կտան:

Ազգային ժողովն արդեն ընդունել է օրենքի նախագիծը: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն իր հերթին կարևորել է օրինագծի ընդունումն ու նկատել, որ այն կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կընդլայնվեն ու կամրապնդվեն Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները նաև ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների կանխարգելման ոլորտում: Նոր օրենքով բարձրացվում է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների ու փորձագետների կարգավիճակը: Սահմանվում են երաշխիքներ նաև նրանց համար:

Պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Մարդու իրավունքների նոր պաշտպանի առաջին մարտահրավերն էր: Երկրորդը հուլիսին էր՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Դրանից հետո Արման Թաթոյանը դիմեց Սահմանադրական դատարան:

ՄԻՊ դիմումով առաջին նիստը Սահմանդրական դատարանը կանցկացնի հունվարին: Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը մարտին է: Դրանից բացի, Արման Թաթոյանը կներկայացնի 6 հատուկ զեկույց: