Array ( [mr_id] => 58701 [mr_node] => 60014 [mr_media] => 64048 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64048 [media_album] => 1 [media_path] => media/2016/12/64048.jpg [media_name] => զինվոր դիրք.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-30 16:11:10 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )

« Վերադառնալ
... °C
USD 486.21
EUR 517.62
RUB 8.15
Գերատեսչությունների ղեկավարներն այցելել են զինծառայողներին
Ամանորին ընդառաջ, ավանդույթի համաձայն, տարբեր գերատեսչությունների ղեկավարներն այցելում են մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներին:

 ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Արարատի մարզի մարտական հենակետ, ծանոթացել զինվորների առօրյային, մարտական պատրաստությանը, զրուցել նրանց հետ: Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելով նրանց՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են Հայաստանի խաղաղությունը: 

Մարտական դիրքեր են մեկնել նաև ՀՀԿ կանայք: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀԿ կանանց խորհուրդը Ամանորի նվերներով այցելել էին Վայոց ձորի և Նախիջևանի սահմանին տեղակայված մարտական հենակետեր: Հյուրեր ունեին նաև մայրաքաղաքի զորամասի զինծառայողները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու  Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այցելել են մայրաքաղաքում տեղակայված զորամաս: Տարոն Մարգարյանը շնորհավորել է զինծառայողներին  և վստահեցրել, որ քաղաքապետարանը միշտ զինվորների ու նրանց ընտանիքների կողքին է: Քաղաքապետը  զորամասին հանձնել է հեռուստացույցներ, համակարգիչներ, զինվորներին` նվերներ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ այցելել է Տավուշի մարզի Բաղանիս, Կոթի համայնքներ, եղել Նոյեմբերյանի  տարածաշրջանում տեղակայված զորամասի գումարտակում և դիրքերում:

Զինվորների հետ զրույցներից ու նվերներ հանձնելուց հետո նախարարը պատրաստակամություն է հայտնել օժանդակել պաշտպանական  կառույցների տեխնիկական ուժեղացմանը: