Array ( [mr_id] => 58673 [mr_node] => 60019 [mr_media] => 64053 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64053 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64053.jpg [media_name] => ահաբեկիչ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-03 19:08:08 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Թուրքական ոստիկանությունը շարունակում է փնտրել Ամանորի գիշերը ակումբում 39 մարդ սպանած ԻՊ ահաբեկչին
Նոր տարվա գիշերը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկության գործով ձերբակալությունները շարունակվում են: Ահաբեկիչը քաղաքի ամենահայտնի ակումբներից մեկում ինձնաձիգով կրակ էր բացել Ամանորը դիմավորող մարդկանց ուղղությամբ:

Ստամբուլի ամենահայտնի ակումբներից մեկում ահաբեկություն իրականացրած անձին այդպես էլ չեն հայտնաբերել: Թուրքական ոստիկանությունը շարունակում է փնտրել Նոր տարվա գիշերը 39 մարդ սպանած Իսլամական պետության ահաբեկչին, ում լուսանկարներն արդեն համացանցում են: 

Այսպես էին դիմավորում ամանորը Ռեյնա ակումբում: Այցելուների մեջ մեծ թիվ էին կազմում արտասահմանցիները: Ահաբեկիչը նախ սպանել է թիկնապահներին ու տարածքը հսկող ոստիկաններին, մտել սրահ ու ինքնաձիգով կրակ բացել մարդկանց ուղղությամբ: 39 զոհից բացի մոտ 70 մարդ վիրավորվել է: 

Թուրքիայի ոստիկանությունը հորդորել է լրատվամիջոցներին չլուսաբանել ահաբեկությունը, չներկայացնել որևէ վարկած և սպասել քննության ավարտին, առավել ևս, որ ահաբեկիչը շարունակում է մնալ ազատության մեջ: