Array ( [mr_id] => 58674 [mr_node] => 60020 [mr_media] => 64055 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64055 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64055.jpg [media_name] => rtxxzvx.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-03 19:16:14 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակում են վատթարանալ
Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասսանժը պնդում է, որ Ռուսաստան ոչ մի կապ չունի Ամերիկյան ընտրական համակարգի դեմ իրականացված հաքերային հարձակման հետ: Խնդիրը նոր տարում լրջորեն լարվել է: Ամերիկյան քաղաքական դաշտը քննարկում է կիբեռհարձակումների թեման և ոչ մի կերպ կոնսենսուսի չի գալիս՝ արդյոք ռուսները կապ ունեն հարձակումների հետ: Թեման վիճաբանությունների առիթ է դարձել CNN-ի եթերում: Թրամփի թիմը պնդում է՝ կիբեռհարձակումները հնարել է Օբաման` նոր նախագահին հնարավորինս վնասելու մտադրությամբ:

Ռուս-ամերիկյան հաքերային սկանդալը Նոր տարում ավելի է բորբոքվել: Դոնալդ Թրամփի խոսնակը CNN-ի եթերում վիճել է մեկնաբանի հետ՝ պնդելով, որ ռուսական հաքերային հարձակումները ապացուցված չեն: 
Այդ ընթացքում հաքերային հարձակումներին նպաստելու և դրանով ամերիկյան նախագահական ընտրության արդյունքը կեղծելու մեղադրանքով վտարված 35 ռուս դիվանագետները ընտանիքների անդամների հետ վերադարձել են Մոսկվա: Նրանց տեղափոխել է հատուկ օդանավը: 

Միացյալ Նահանգներում հաքերային սկանդալը պառակտել է քաղաքական գործիչներին: Հանրապետականները պնդում են, որ սրանով Օբաման փորձում է հնարավորինս վնասել Դոնալդ Թրամփին, բայց կոնգրեսականները վստահեցնում են, որ թույլ չեն տա նոր նախագահին վերացնել Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները;