Array ( [mr_id] => 58676 [mr_node] => 60021 [mr_media] => 64056 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64056 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64056.jpg [media_name] => child.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-03 19:28:02 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին մայրաքաղաքում ծնվել է 75 երեխա
Հաշվարկը արվել է առաջին ժամերից սկսած եւ ներառյալ հունվարի մեկը: Մայրաքաղում յոթ տասնյակից ավելի երախա է ծնվել, գերակշել են տղաները:

Հունվարի 1-ին, 2-ին և 3-ին հանրապետական ծննդատանը 18 երեխա է ծնվել: Բժշկուհու խոսքով, ինչպես միշտ տղաների քանակն է  գերակշռողը: Ընդհանուր առմամբ 47 երեխա այս պահին բժիշկների հսկողության տակ է: 

Անցած տարվա համեմատ չեն պակասել ծնունդները: Ժամը լրատվականի նկարահանման ընթացքում ծննդատան երեխաների թիվը 1-ով էլ ավելացավ: Բժիշկները առաջինը երեխայի սիրտն են ստուգում:

Հանրապետական ծննդատան այս տարվա առաջին զույգը տղա և աղջիկ է: Դավիթն ու Մարիամը  ամանորի ամենամեծ նվերն են: Մոր համար սա հիանալի անկակնկալ էր. երեխաները պետք է փետրվարին ծնվեին: 

 

2017 թվականին Երեւանում առաջին երեխան ծնվել է հունվարի 1-ի կեսգիշերից 5 րոպե անց: Աղջկա  մայրը բժիշկների հետ է  Ամանորը դիմավորել: Նոր տարվա առաջին օրը Երեւանում ծնվել են նաեւ երեք զույգ երկվորյակներ: Ամանորի գիշերը Երեւանում  75 երեխա է ծնվել: Ամենաշատ ծնունդ ընդունել է Էրեբունի ծննդատունը: