Array ( [mr_id] => 58691 [mr_node] => 60027 [mr_media] => 64062 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64062 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64062.jpg [media_name] => sevan_mayruxum_vtar.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-04 15:26:14 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Ճանապարհատրանսպորտային պատահարների նոր ռեկորդ Ամանորի տոնական օրերին
Տոնական օրերին տեղի ունեցած ավտովթարներից տուժած անձինք տեղափոխվել են հիվանդանոցներ:

Միայն հունվարի 3-ին հիմնականում երեկոյան 10 դեպք է գրանցվել, 6-ը՝ Երևանում: 29 մարդ մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել: 
Կոտայքի մարզի Գողթ գյուղում իրար էին բախվել «Մերսեդես»-ն ու «Մերսեդես սպրինտեր»-ը: Վթարի հետևանքով 10 ուղևոր է հիվանդանոց տեղափոխվել: Դեպքի վայրում աշխատել է նաև Գագիկ Շամշյանը, ըստ նրա՝ տուժածների մեջ կան նաև ՌԴ քաղաքացիներ: 

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Ծովակալ Իսակովի պողոտայում: Միանգամից 3 մեքենա է իրար բախվել: 2 ուղևոր դիմել է բուժօգնության: 

Եվս մեկ շղթայական ավտովթար Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում՝ Մամուլի շենքի հարևանությամբ: 4 մեքենա իրար էին բախվել: Վթարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 3 երեխա: 

Հունվարի 3-ի երեկոյան 7-ն անց կես դժվարանցանելի էր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը: Պատճառը վթարված երկու մեքենաներն էին:

Ավելի ուշ Խաղաղ Դոնի փողոցում վրաերթի էր ենթարկվել 38-ամյա մի կին, նրան հիվանդանոց են տեղափոխել: Նույն ժամանակահատվածում վրաերթ է եղել Երևանի Շահումյան փողոցում: 17-ամյա աղջիկը գլխուղեղի սալջարդով տեղափոխվել էր հիվանդանոց: Վրաերթ կատարած վարորդն ավելի ուշ ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: