Array ( [mr_id] => 58725 [mr_node] => 60031 [mr_media] => 64065 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64065 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64065.jpg [media_name] => haykuhi chili lxh copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-04 16:35:10 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Սփյուռքի նախարարություն. 2017-ը Արցախի տարի
Նախարարության օրակարգում 3 հարց միշտ ակտուալ է՝ հայապահպանություն, ներուժի բացահայտում և Հայաստանի ճանաչելիություն:

Անգլիայում բնակվող մանկագիր Նունե Սարգսյանն իր գրքերը կուղարկի Սփյուռքի նախարարություն, որտեղից էլ դրանք ճանապարհ կընկնեն աշխարհով մեկ՝ դեպի հայկական համայնքներ: Արևելահայերեն, արևմտահայերեն ու ռուսերեն, այս լեզուներից բացի հեղինակը գրում է նաև Արցախի բարբառով՝ հատուկ արցախցիների համար: Սփյուռքի նախարարությունը 2017-ը հայտարարում է Արցախի տարի:

Սփյուռքը կապում են Արցախին, ու Արցախի մշակույթը դուրս բերում Սփյուռք: Յուրաքանչյուր համայնք աջակցության իր տարբերակն է առաջարկում: Լիբանանում այն կրթական է լինելու: Սփյուռքի նախարարությունն իրար է կապում Արցախի բոլոր և Սփյուռքում գործող 1004 ամենօրյա և մեկօրյա դպրոցները: Կանադայում աջակցությունն ավելի նյութական է: Արդյունքը տեսանելի կլինի 2017-ին:

Նախարարության ծրագրերում է նաև արևմտահայերենի պահպանումը: Կրթության և գիտության նախարարության հետ պայմանավորվածությունը կա: Հայաստանի որոշ դպրոցներում արևմտահայերենի խորացված ուսուցում կլինի:

Նախարարության օրակարգում 3 հարց միշտ ակտուալ է՝ հայապահպանություն, ներուժի բացահայտում, և Հայաստանի ճանաչելիություն: Այս տարի էլ նախարարության բոլոր ծրագրերի հիմքում այս երեքն են լինելու: