Array ( [mr_id] => 58709 [mr_node] => 60033 [mr_media] => 64067 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64067 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64067.jpg [media_name] => հիտլեր.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-05 16:33:07 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Ազգայնական շարժումների ակտիվացման ֆոնին, բեսթսելլերների ցուցակը սկսել է գլխավոր Ա. Հիտլերի գիրքը
Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» ինքնակենսագրական գիրքը մեր օրերում դարձյալ ակտուալ է: Պարզվում է` այն մեծ մասսայականություն է վայելում նաև այսօր: Գիրքը բեսթսելլեր է հատկապես Եվրոպական երկրներում: Փորձագետները դա բացատրում են ազգայնական շարժումների ակտիվացմամբ ու` միգրացիոն ճգնաժամով:

Եվրոպայում այս տարի էլ ծննդյան տոների ամենատարածված նվերների ցանկում է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը: Ինքնակենսագրական տարրերով համեմված Mein Kampf-ն ուրվագծում է նացիոնալ-սոցիալզիմի գաղափարախոսությունը: 92 տարի առաջ գրախանութներում հայտնվելուց հետո` 60 դոլար արժողությամբ գիրքը վաճառվեց 85.000 օրինակով: 2,000 էջից բաղկացած երկհատորյակը, ըստ BBC-ի, անցած տարվա ապրիլին Der Spiegel ամսագրի ոչ գեղարվեստական գրքերի ցանկում թիվ մեկ բեստսելլերն է ճանաչվել:


Անցած դարի 30-ականներին գրքի վաճառքը գերազանցել է 12 միլ. օրինակը: Հիտլերի պայքարը երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ վերահրատարակվեց ու վաճառքում հայտնվեց 2015-ի վերջին` գրքի յոթանասուն տարվա հեղինակային իրավունքը լրանալուց հետո:

Ներկայումս գրքի վաճառքի հաջողությունը համընկնում է Եվրոպայում առկա ներքաղաքական և միգրացիոն ճգնաժամով և արտացոլում է հանրության աճող զանգվածի աջակցությունը՝ «Գերմանիայի համար այլընտրանք» և Ավստրիայի «Ազատություն» կուսակցություններին, որոնք պարտվեցին դեկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններում:

Քաղաքագիտության և նացիոնալիզմի հարցերով փորձագետները գտնում են, որ գրքի հանդեպ հետաքրքրությունը գուցե ինչ որ կերպ պայմանավորված է Եվրոպայի միգրացիոն ճգնաժամով ու աճող ազգայնամոլական դրսևորումներով, սակայն հետաքրքրությունը հիմնականում գիտական բնույթ ունի եւ գրքում արտացոլված գաղափարները չեն վայելում հասարակության լայն զանգվածների աջակցությունը։