Array ( [mr_id] => 58716 [mr_node] => 60035 [mr_media] => 64069 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64069 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64069.jpg [media_name] => q6.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-05 16:48:56 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
« Վերադառնալ
... °C
USD 486.21
EUR 517.62
RUB 8.15
Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվեց Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ` մեծ ավետիս: Հենց այս խոսքերով Ճրագալույցի պատարագից առաջ Արարատյան թեմի Կանա կենտրոնի երեխաները տնից տուն են մտնում` մեծ ավետիսը ժամ առաջ հասցնելով յուրաքանչյուր ընտանիք: Սուրբ Ծննդյան Պատարագից հետո հավատացյալներն իրենց տուն են տարել նաև եկեղեցու կանթեղներից վառված մոմերը: Օրհնված լույսը լուսավորելու է տոնական սեղանները, որոնք այս երեկո զարդարված են բացառապես ձկնեղենից, կաթնեղենից ու բանջարեղենից պատրաստված ուտեստներով:

Սիրով` Արարատյան Հայրապետական Թեմից` աղոթքով բացիկները գրած-պատրաստ են, և փոքրիկները` քահանայի հետ սկսում են տնայցերը: Ամեն ինչ այնպես, ինչպես առաքելական շրջանում, երբ Հիսուսի 12 առաքյալներն էին Սուրբ ծննդյան Ավետիսը տնետուն տանում: Հիմա առաքյալների դերում Արարատյան թեմի Կանա կենտրոնի երեխաներն են: 

Ում տուն գնալ, ով առաջինը կլսի Ավետիսը` ընտրություն չի եղել: Տեր Շահեի համար նույնիսկ հարցն է վիրավորական հնչում: 

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ բնակվողների բախտը բերեց: Ավետիսը ամենաշուտը նրանց տուն կհասնի: Միայն թե տանը լինեն:

Ստացվեց: Անակնկալի եկած տանտիրուհին փորձեց ճշտել` ծանոթ ե՞ն:

Ծանոթ-անծանոթ` մի ընտանիք դարձան ու միասին էլ աղոթեցին, ու Սուրբ Ծննդյան Ավետիսը փոխանցեցին: 

Հունվարի 6-ից էլ անակնկալ այցերը կշարունակվեն, արդեն որպես տնօրհնեք: Խորհուրդ մեծ և սքանչելի` Խորենացու շարականը, հետո` Ծննդյան Ավետիսի դրվագը Ղուկասի Ավետարանից` ալիքի պես տարբեր տներով կանցնի Պատարագից հետո: Բնակիչները տարին կսկսեն օրհնված ջրով, հացով ու աղով, այլ կերպ ասած` խաղաղության, առատության ու բարեպաշտության գլխավոր խորհրդանիշերով: Մինչև այդ փոքրիկները Սուրբ Ծննդյան աղոթքով բացիկներն են փոխանցում:

Մյուս տան բնակչուհին նույնիսկ հուզվեց: Այ քեզ հաջողություն,- արցունքների միջից արտաբերում էր տիկին Կարինեն` իր տանը լսելով աղոթքն ու Ավետիսը:

 

Ասվածային լույսն ու օրհնված ճրագը տները լուսավորում ու ջերմացնում է այս երեկո` Ճրագալույցի Պատարագից հետո: Սուրբ Ծննդյան նախօրեին` հունվարի 5-ին է եկեղեցում կատարվում Ճրագալույցի հանդիսավոր արարողությունը: 

Այս պահից տոնական սեղաններից վերացվում է միսը: Դրան փոխարինում են ձուկը, կաթնեղենն ու բանջարեղենը: Ճրագալույցի պատարագով ու հաղորդություն ստանալով ավարտվում է Պահքը: Այնպես որ, շտապեք,-կրթական կենտրոնի փոքրերին արագացնում է Տեր Շահեն: Հանկարծ բաց չթողնեն հատուկ արարողակարգը, երբ հանդիսավորությամբ կվառվեն տաճարի ջահերն ու կանթեղները: