Array ( [mr_id] => 58730 [mr_node] => 60036 [mr_media] => 64070 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64070 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64070.png [media_name] => aram-a-asad.png [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-05 16:59:14 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Սիրիա և հանդիպել Բաշար Ալ Ասադին
Դամասկոսի նախագահական պալատում Սիրիայի նախագահն ընդունել է Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսին: Բաշար Ալ Ասադը և ԱՐԱՄ Առաջինը զրուցել են ավելի քան մեկ ժամ:

Վեհափառն անդրադարձել է տարածաշրջանում և հատկապես Սիրիայի տարածքում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը: Նախագահը տեղեկություններ է փոխանցել երկրում անվտանգության և քաղաքական զարգացումների մասին: Հանդիպմանը ներկա Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը հավելում է՝ նախագահ Ասադն անդրադարձել է նաև սիրիահայերին: Վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը և ընդգծել, որ մեկնարկող վերականգնման աշխատանքներին կմասնակցի նաև հայ համայնքը: Դամասկոսից Արամ Ա Կաթողիկոսն ուղևորվել է Հալեպ: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում վեհափառի ժամանմանը սպասող Գանձասարի գլխավոր խմբագիրը ընդգծում է՝ այս այցը սպասված է և առանձնահատուկ նշանակություն ունի: Արամ Ա Կաթողիկոսը Սուրբ Ծննդյան տոներ կանցկացնի հալեպահայերի հետ, պատարագ կմատուցի կայցելի ազգային եկեղեցական կառույցներ դրանց վիճակն անձամբ տեսնելու: ՄԱԿ-ի տվյալով արդեն 2000 ընտանիքներ վերադարձել են քաղաքի արևելյան շրջանների իրենց տները: Փորձում են վերականգնել դրանք, մաքրել փողոցները, արդեն նույնիսկ խանութներ են բացվել: Սիրիայի վարչապետի գլխավորությամբ կառավարական պատվիրակություն է ժամանել երկրի տնտեսական մայրաքաղաք՝ արդյունաբերությունը վերականգնելու հնարավորությունները գնահատելու նպատակով: