Array ( [mr_id] => 58731 [mr_node] => 60040 [mr_media] => 64074 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64074 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64074.jpg [media_name] => 58020.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-06 17:15:08 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել:

Մայր Աթոռում պատարագն ազդարարվել է եկեղեցական զանգերով: Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, պատարագը՝ Սուրբ Ծննդյան գլխավոր տոնակատարությունն է, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի ծննդյանն ու մկրտությանը: Քրիստոսի ծնունդով ծնունդ են առել նաև մյուս տոները: Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել.

«Մեր ողջույնն ենք հղում և Տիրոջ զորակցությունը մաղթում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, հայոց պետական ավագանուն և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրական Մեր սերն ու օրհնությունը՝ հավատավոր համայն Մեր զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս»:

Պատարագից հետո Վեհափառ հայրապետը սկսել է Հիսուս Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող Ջրօրհնեքի արարողությունը: Հատուկ այս արարողության համար նախատեսված Սուրբ Մյուռոնի աղավնուց Ամենայն Հայոց կաթողիկոսը մյուռոն է կաթեցրել ջրի մեջ: Այնուհետև օրհնված ջրի միջից խաչը հանել ու փոխանցել օրվա խաչի կնքահորը: Արարողությունից հետո օրհնված ջուրը բաժանվել է հավատացյալներին: 

Այսօր կատարվում է նաև Տնօրհնեք: Քահանաները քրիստոնեական այս 2 մեծագույն տոներին այցելում են իրենց համայնքի հավատացյալ զավակների տները և ավետիսը փոխանցելով՝ օրհնում նրանց և նրանց բնակարանները: Հունվարի 7-ը մեռելոց հիշատակության օր է: Հոգեհանգստյան պատարագից հետո մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին: