Array ( [mr_id] => 58739 [mr_node] => 60042 [mr_media] => 64075 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64075 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64075.jpg [media_name] => գյուղ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-07 14:26:53 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )

« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.33
EUR 521.78
RUB 8.19
Հայաստանի բոլոր բնակավայրերը մինչև 2021 թվականը կունենան իրենց գլխավոր հատակագիծը
Մինչև 2021 թվականը Հայաստանում չի լինի գյուղ կամ քաղաք, որ չունենա գլխավոր հատակագիծ: Քաղաքաշինության պետական կոմիտեն ձեռքն է վերցնում մատիտն ու քանոնը:

2017-ին երկու նոր օրենք կընդունվի, ու դաշտն ավելի կկարգավորվի: Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը 2017-ի քաղաքաշինական խոշոր ծրագրերն է թվարկում: 500 միլիոն դոլարից ավելի ներդրում են սպասում: Արդյունքը 2-3 տարուց կերևա:

Հին Երևանի 70 տոկոսն իրացված է: Թեև որոշ հատվածներում շինարարությունը սկսված է, աշխատանքն ավելի տեսանելի կդառնա 2017-ի առաջին կիսամյակում: Հին Երևանում Աֆրիկյանների շենքը վերակառուցված ու կանգուն կլինի: Պատմական շենքերից Նարեկ Սարգսյանն առանձնացնում է նաև առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի շենքը:

Շենքի մի մասը կդառնա թանգարան: Հին Երևան նախագծով կպահպանվեն նաև Պուշկին-Աբովյան-Նալբանդյան հատվածում գտնվող շենքերը: 2 հուշարձաններ՝ Պուշկինի 2 և Հրշեջների շենքերը կմնան իրենց տեղերում: Ձեռք չեն տա նաև հարակից շենքերին:

նախատեսվում է Հին Երևանի հիմնական շինարարությունը սկսել գարնանը: Արածի և չարածի համար իր հասցեին հնչած քննադատությունները քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը ժպիտով է ընդունում: Ասում է, քննադատում են նրան, ում գիտեն և ումից պահանջում են: