Array ( [mr_id] => 58733 [mr_node] => 60043 [mr_media] => 64076 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64076 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64076.jpg [media_name] => սերգո-երիցյան.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-07 14:38:32 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )

« Վերադառնալ
... °C
USD 486.36
EUR 522.35
RUB 8.22
Oտարալեզու գովազդի համար տնտեսվարողներն այս տարի կտուգանվեն 200-250 հազար դրամ
Ձմեռային արձակուրդից հետո լեզվի պետական տեսչությունը նոր տարում աշխատանքը վերսկսում է ամբողջական գործիքակազմով:

Տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված օտարալեզու գովազդի ու հրապարակային գրվածքի համար տնտեսվարողներն այս տարի արդեն կտուգանվեն 200-250 հազար դրամ:

2017-ը լեզվի պետական տեսչությունում կառանձնանա սպասվող փոփոխություններով: Տեսչական մարմնի լիազորությունները ընդլայնելու նպատակով կարվեն օրենսդրական փոփոխություններ: Սերգո Երիցյանը չի բացառում, որ առաջիկայում կստեղծվի լեզվի պետական կոմիտե կամ հայերենի բարձրագույն խորհուրդ, որոնք կունենան վերահսկողական լայն գործառույթներ:

Ընտրությունների նախաշեմին հայերենի գլխավոր վերահսկողները հիշեցնում են՝ օտարալեզու դպրոց ավարտած պատգամավորության հավակնորդները նախքան գրանցվելը կհանձնեն հայոց լեզվի քննություն՝ նոր սահմանադրության պահանջն է: Քննական հարցաշարը հիմնականում պատրաստ է: Հանձնաժողովի դրական գնահատականին չարժանացած հավակնորդները չեն կարողանա գրանցվել: