Array ( [mr_id] => 58736 [mr_node] => 60044 [mr_media] => 64078 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64078 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64078.jpg [media_name] => Musinyan-Meri.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-07 14:59:23 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Մերի Մուսինյանը կմասնակցի ամերիկյան տաղանդների հեռուստատեսային հռչակավոր շոուին
Մաքսիմ Գալկինը չէր չափազանցում` Մերիի քանոնն իսկապես վիրտուոզ է հնչում: 10-ամյա աղջնակը Փարիզում մրցութային համերգների էր մասնակցում, երբ ստացավ ռուսական առաջին ալիքի հրավերը:

 

Հենց մայրիկի երազանքն էր, որ աղջիկը քանոնահարուհի դառնա: Բայց չէր պատկերացնի, որ չանաճումն ու միջազգային համբավն այսքան շուտ կհասնի դստերը: Ամանորի հեքիաթ է մայրիկի համար, սովորական` ԱՊՀ դելֆյան խաղերի եռակի դափնեկիր Մերի Մուսինյանի: Փոքրիկ քանոնահարուհին 10 տարեկանում արդեն գիտի, որ հաջողությունը` աշխատանքի ու համառության արդյունք է:

 

Մերին Մաքսիմ Գալկինի լավագույններից մեկն էր: Հայկական ազգանունով մյուս փոքրիկների հետ հեռուստաշոուի աստղերից է: ՄԵրիի քանոնի հնչյունների շուրջ ամբոխ էր հավաքվում նույնիսկ կուլսիներում:

Արդեն կայացած ու պորֆեսիոնալ արտիստի վստահությամբ ու կազմակերպվածությամբ է Մերին պատմում այս տարվա ծրագրերի մասին: Մենահամերգ Հայաստանում, և ամենասպասվածը` ամերիկյան Թալնաթիդ շոուին է մասնակցելու: Հրավեր այնտեղից էլ է ստացել: