Array ( [mr_id] => 58757 [mr_node] => 60049 [mr_media] => 64084 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64084 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64084.jpg [media_name] => զինվոր-472x265.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-09 12:02:51 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
« Վերադառնալ
... °C
USD 486.36
EUR 522.35
RUB 8.22
Նորամուծություններ, որոնք կապահովեն ավելի հարմարավետ զինծառայություն
Զորակոչի առաջին օրը Պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը ներկայացրել են նորամուծությունները:

Երկու մտերիմ ընկերներ՝ երկուսի անունն էլ Արմեն, երկուսն էլ Մասիսից են: Նրանք ցանկանում էին նույն զորամասում ծառայել: Վիճակահանությամբ, սակայն, որոշվեց՝ ընկերները ծառայելու են տարբեր զորամասերում: Որտեղ էլ ծառայեն տղաները՝ պայմանավորվեցին միշտ կապի մեջ լինել: Մի սենյակում ծնողներն են, մյուսում՝զորակոչիկները: Հարազատները հնարավորություն ունեն լսելու, տեսնելու՝ որտեղ են իրենց տղաները ծառայելու առաջիկա երկու տարիների ընթացքում:

Մինչև վիճակահանությունը, տղաները հավաքակայանում են զինվորական համազգեստ ու կոշիկ ստանում: Սա էլ նորամուծություն է: Զինվորական համազգեստն ու կոշիկը տղաների սրտով չլինի՝ կարող են հենց տեղում փոխել:

Բանակային նորամուծությունների մասին Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետն են հայտնում: Հիմա ուսումնական զորամասերի ընտրությունը կատարվում է նախօրոք՝ ավելի պատրաստված նորակոչիկներով համալրելու համար: Պաշտպանության նախարարն էլ տեղեկացրեց՝ Հանրապետական զինվորական բժշկական հանձնաժողովի առջև սկզբունքային խնդիր է դրված՝ մանրամասն ուսումնասիրել հիվանդության յուրաքանչյուր դեպք:

Զորակոչի կազմակերպչական մակարդակը բարձր է: Պաշտպանության նախարարը նկատել է` բարձր է նաև նորակոչիկների տրամադրությունը: Նրանց խոստացել են՝ ամեն ինչ անելու են, որ զգան այն փոփոխությունները, այն նորամուծությունները, որոնք կապահովեն ավելի հարմարավետ ծառայություն: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը անդրադարձավ դեկտեմբերի 29-ին Տավուշում տեղի ունեցած դիվերսիային: Նրա խոսքով, տեղեկությունը, որին տիրապետում է Գլխավոր շտաբը, ամբողջությամբ հրապարակման ենթակա չէ: Միայն ասել է՝ խումբը, որը մեկնել է աջակցելու, բավական հմուտ է գործել և հնարավորություն չի տվել հակառակորդին նպատակն իրականացնել: Մովսես Հակոբյանի խոսքով՝ առաջնագծի արդիական տեխնիկայի շնորհիվ զինծառայողները կանխագուշակել են հակառակորդի հարձակումը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:

Վիգեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց՝ տոնական օրերին սահմանին առավել հանգիստ է եղել: Եղել են նաև հրադադարի խախտման դեպքեր:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ հայկական զինված ուժերը հակառակորդին պատասխանում է միայն նշանառությամբ կատարվող կրակոցներին: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը խուսափում է իրավիճակի թեժացումից: