Array ( [mr_id] => 58780 [mr_node] => 60050 [mr_media] => 64085 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64085 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64085.jpg [media_name] => 56322.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-09 12:05:25 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունը բացահայտվել է:
29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է Մեխակ Հարությունյանը:

Գավառի քաղաքապետարանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա կատարած սպանության կասկածանքով հունվարի 8-ին ձերբակալվել է 20- ամյա Մեխակ Հարույթունյանը: Նրան կասկածում են հունվարի 7-ին կատարած սպանության մեջ: Նա մեղայականով ներկայացել է Գեղարքունիքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն և հանձնել է սպանության ենթադրյալ գործիքը Մակարով տեսակի ատրճանակը: Հանձնվելուց ընդամենը մեկ օր առաջ` hունվարի 7-ին, ժամը 12.40-ին կասկածյալը կրակել էր Նորատուսի բնակիչ, Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու` Հայկ Հակոբյանի վրա, որն իր Աուդի մեքենայում էր: Գլխի և պարանոցի շրջանում ստացած վնասվածքներից Հայկ Հակոբյանը մահացել է:

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով գործը տեղափոխվել է քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի բաժին: