Array ( [mr_id] => 58776 [mr_node] => 60051 [mr_media] => 64086 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64086 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64086.jpg [media_name] => Akbar-Hashemi-Rafsanjani.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-09 12:10:17 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.33
EUR 521.78
RUB 8.19
Մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին
Իրանի նախագահի պաշտոնը Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին զբաղեցրել է 2 ժամկետով:

ԻԻՀ նախկին նախագահի մահվան լուրն իմանալուց հետո հազարավոր իրանցիներ դուրս են եկել Թեհրանի փողոցներ: Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին մահացել է սրտի կաթվածից: Նա 82 տարեկան էր: Նախկին նախագահի ընտանիքի անդամներին այցելել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռաֆսանջանին Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդներից էր: Նա երկրում մեծ հեղինակություն էր վայելում և Իրանի հաջորդ հոգևոր առաջնորդը դառնալու մեծ հնարավորություններ ուներ:

Ռաֆսանջանին Իրանի նախագահն էր 90-ականներին և առաջիններից էր, որ հանդես եկավ միջնորդական առաքելությամբ ղարաբաղյան պատերազմում: Իրանի համար սա շատ կարևոր էր, կար փախստականների հոսքի վտանգ, Իրանի պետք էր կանխել իր սահմանների մոտ աճող լարվածությունը: Իրանի տարածքում հանդիպեցին Լևեն Տեր-Պետրոյանը, Ադրբեջանի ներկայացուցիչ Մամեդովը և Ռաֆսանջանին: Նրա միջնորդական առաքելությամբ էր, որ իրականացվեց այս հանդիպումը, որից հետո այդ ժամանակահատվածում զինադադար էր հաստատվել, աճյունների փոխանակում էր եղել: Ռաֆսանջանին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպեց 1992-ի մայիսի 8-ին, Սպահանում: Ձեռք բերվեց համաձայնություն, բայց նույն պահին սկսվեց Շուշիի ազատագրման գործողությունը, առաջացավ նոր իրավիճակ: Ռաֆսանջանին դժգոհ էր: Նրա միջնորդական ջանքերն այսքանով ավարտվեցին: 

Ռաֆսանջանիին Իրանում և աշխարհում ճանաչում էին որպես միջանկյալ դիրքորոշում ունեցող գործչի: Նա ծայրահեղ պահպանողական չէր, բայց ոչ էլ բարեփոխիչ էր: Բրիտանական մամուլը նրան անվանում էր պրագմատիկ պահպանողական: Իրանում հայտարարվել է եռօրյա սուգ:

Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահը. «Հայ ժողովրդի հիշողության մեջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կմնա որպես հարևան երկրի Նախագահ, որի պաշտոնավարման օրոք են հաստատվել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի և Իրանի միջև` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին: Այդ տարիներին ստեղծված ամուր հիմքի վրա այսօր շարունակում ենք ընդլայնել և խորացնել մեր փոխգործակցությունը»: 

Իրանի նախկին նախագահի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Թեհրան է մեկնել Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: