Array ( [mr_id] => 58778 [mr_node] => 60057 [mr_media] => 64090 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64090 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64090.jpg [media_name] => 8.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-09 15:41:39 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.33
EUR 521.78
RUB 8.19
Արամ Ա կաթողիկոսը Հալեպը վերականգնելու հայրապետական կոչ է արել
Պահանջվող նյութական միջոցները հայթայթելու և ծախսերը վերահսկելու համար Հալեպում ստեղծվելու է կենտրոնական մարմին՝ սիրիահայ երեք համայքների, կուսակցությունների և մյուս կազմակերպությունների ներկայացուցիչներով:

Ազատագրված Հալեպի Սրբոց քառասնից մանկաց մայր եկեղեցու զանգերը պատերազմի 5 տարվա լռությունից հետո ավետում են՝ պատմական հայրենիքին մոտ, մայր համայնքն իր տեղում է: Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը տեսնում է ավերված եկեղեցու փլատակներն ու ասում՝ այս իրականությունը բառերով արտահայտել հնարավոր չէ: Հրկիզված, քանդված և կողոպտված՝ վեհափառն այսպիսին տեսավ Հալեպի հայկական մյուս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին: Վերջին անգամ այստեղ 5 տարի առաջ էր եղել: Ստիպված էր խոսել Հյուգոյի բառերով՝ «այստեղով թուրքն է անցել», հետևաբար ամեն տեղ մահ է, քանդում ու սարսափ: Նորին սրբությունն ավերակների մեջ հայտարարեց՝ պատերազմած քաղաքը և հայ համայնքը կանգուն են և վերականգնվելու են: 

Արամ Ա-ն վստահ եմ, որ հայությունը ամեն տեղ զորակից, լծակից ու մասնակից պիտի դառնա ընդհանրապես Սիրիայի հայության և հատկապես Հալեպի հայության վերականգնումի և վերածաղկումի աշխատանքներին: Եկեղեցում վեհափառ հայրապետն աղոթում է սիրահայ նահատակների, հայկական թաղամասերի պաշտպանության ժամանակ զոհված հայերի հոգիների համար: 

Նոր Գյուղում լուսանկարվում է զենքը ձեռքին զգոնությունը չկորցնող և քաղաքը պաշտպանող հայ տղամարդկանց հետ: Կրոնների համերաշխության իրողությունը փաստելով՝ Արամ Ա կաթողիկոսը նաև Հալեպի պատմական Օմայան մզիկթում էր: Ահաբեկիչներն ավերել են այն, գանձերի մեծ մասը տարել Թուրքիա: Հալեպի խորհրդանիշը համարվող և վերջերս ազատագրված բերդի մոտ արաբական լրատվամիջոցների հարցերին պատասխանելով՝ վեհափառը նկատում է՝ հայերին այս ձեռագիրը ծանոթ է: 

Հայկական թաղամասերում վահեփառին դիմավորում են հալեպահայերը: Շատերը հենց նրա հետ և նրան տեսնելու համար տարիներ անց առաջին անգամ այցելեցին իրենց թաղամասեր: 

Ուրիշները քանդել են, հայերը՝ վերակառուցել. Հալեպը և հայ համայնքը վերականգնելու հայրապետական կոչով վեհափառն ուրվագծեց առաջին քայլերը: Պահանջվող նյութական միջոցները հայթայթելու, արդյունավետ ծախսելու և ծախսերը վերահսկելու համար հենց Հալեպում կենտրոնական մարմին է ստեղծվելու՝ սիրիահայ երեք համայքների, կուսակցությունների և մյուս կազմակերպությունների ներկայացուցիչներով: Առաջին նիստը կգումարվի ապրիլին: