Array ( [mr_id] => 58774 [mr_node] => 60058 [mr_media] => 64091 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64091 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64091.jpg [media_name] => 148072474286.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-09 16:58:19 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Օբամա. Կրեմլը փորձել է վարկաբեկել Ամերիկան
Ամերիկյան հատուկ ծառայությունները համատեղ զեկույցում կիբեռհարձակումների մեջ մեղադրել են Ռուսաստանի նախագահին: Իր հերթին Կրեմլը հերքում է Թրամփին պուտինյան կիբերհարձակումներով նախագահ դարձնելու մեղադրանքը:

Վաշինգտոնը պնդում է, որ Կրեմլը փորձել է վարկաբեկել ամերիկյան հաստատությունները, ընտրական համակարգը և Հիլարի Քլինթոնին՝ փորձելով թուլացնել Միացյալ Նահանգների դիրքերը միջազգային ասպարեզում և նախագահ դարձնել Դոնալդ Թրամփին: 

Բացի այդ, հատուկ ծառայությունները ռուսական լրատվամիջոցներին մեղադրել են ամերիկյան արժեքները վարկաբեկելու մեջ: Մեղադրանքների տարափի տակ է հայտնվել Ռաշա Թըդեյը, որի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ի պատասխան ծաղրել է ամերիկյան հետախուզությանը: 

Ռուսաստանը հերքում է կիբեռհարձակումների մեղադրանքը նաև պաշտոնական մակարդակում, Մոսկվան պնդում է, որ Օբամայի նպատակը Թրամփին վատ դրության մեջ դնելն է: Ընտրված նախագահն էլ թեման ակտիվ մեկնաբանում է Թվիթերում: Թրամփի երդմնակալությանը մնաց 11 օր: Նա խոստացել է ռուսական հաքերային հարձակումներին անդրադառնալ պաշտոնը ստանձնելուց հետո: