Array ( [mr_id] => 58793 [mr_node] => 60059 [mr_media] => 64092 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64092 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64092.jpg [media_name] => tbilisi_26.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-09 17:27:46 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Ինչպես են հայաստանցիները դեկտեմբերի 31-ին հայտնվել Թբիլիսիի փողոցներում
«Մեծ Հայկ տուր»-ի ուղեգրով Թբիլիսի մեկնած 500 զբոսաշրջիկներ Ամանորի գիշերը մնացել են անօթևան:

Հայաստանի փոխարեն Վրաստան, բարձրակարգ հյուրանոցի փոխարեն էլ մեքենայի սրահի նստարան: Ամանորը հարևան երկրում դիմավորել պատրաստվող 500 հայաստանցիներ դեկտեմբերի 31-ից հայտնվել էին Թբիլիսիի փողոցներում, անելանելի վիճակում: 

Հայաստանյան տուրշուկայում հայտնված «Մեծ Հայկ տուր» ընկերության առաջարկն էր գրավել շատերին: Երևանից-Թբիլիսի փոխադրում, բարձրակարգ հյուրանոցում մինչև Զատիկ գիշերելու հնարավորություն և Ամանորի շքեղ ընթրիք: Մեկ փաթեթով ինքնարժեքից միջինը 50 դոլար գնով: Սակայն հենց Թբիլիսիի հյուրանոցների մուտքի մոտ տոնական էյֆորիան վերածվում էր քաոսի:

«Հայք տուր»-ի աշխատակիցները ապշեցին, երբ անթիվ բողոքների հետքերով սոցցանցերում հայտնաբերեցին, որ իրենց ընկերության անվանումից բացի «Մեծ Հայկ տուր»-ի տերերը նաև իրենց լոգոյի դիզայն են նմանակել «Հայք տուր»-ին` գույներով: 

Սոցցանցերում տուժացծների և տուրիստական ընկերությունների արձագանքներն անմիջապես հայտնվեցին: Հենց նույն սոցցանցում հայտնվեց նաև «Մեծ Հայկ տուր» ընկերության տնօրենի անձնագրի տվյալը ու հեռախոսահամարը: Համարն անհասենելի է:

Վրաստանում Հայաստանի դեսպանատանը խնդրին տեղյակ չեն: Տուրոլորտի մասնագետները ճանապարհորդել սիրողներին հորդորում են էժան առաջարկներով անիմիջապես չգայթակղվել, նախ ուսումնասիրել տուրիստական ընկերության կարգավիճակն ու հեղինակությունը: