Array ( [mr_id] => 58792 [mr_node] => 60060 [mr_media] => 64093 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64093 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64093.jpg [media_name] => images.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-09 17:57:30 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Ստեփանակերտի շրջափակումից 25 տարի անց
Ինչպե՞ս կայացվեց Արցախ մայրաքաղաքը կրակի օղակից ազատելու որոշումը:

91-ի վերջ, 92-ի սկիզբ: Այդ շրջանում «Արմենպրես»-ի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը հանձնարարություն է ստանում` ուղղություն վերցնել Ստեփանակերտ: Քաղաքն օր ու գիշեր ռմբակոծվում է: Շրջափակման մեջ գտնվող Ստեփանակերտ հասան միակ ու ռիսկային ճանապարհով` օդային: Լուսանկարիչը նույնիսկ այդ պահն է հավերժացրել ուղղաթիռում: Ուղղաթիռի պատուհանները բաց էին, զենքերը` պատրաստ` ապահովության համար: Տեղ հասնելուն պես ինքն ու արտասահմանյան լրագրողները քարացան՝ տեսնելով ռմբակոծվող Ստեփանակերտը: Մինչև հիմա աչքի առջև է քաղաքի կենտրոնում ցախ հավաքելու պահին զոհված ծերունին:

Ադրբեջանցիներն Արցախի մայրաքաղաքը ռմբակոծում էին Աղդամից, Շուշիից, Խոջալուից: Կրակե օղակի մեջ հայտնված բնակիչները նկուղներից եթե դուրս էին գալիս, ապա զինվորական հոսպիտալում վիրավոր հարազատներին գտնելու հույսով:

Հենց նկուղներից էլ լսում էին իրենց տների վրա թռչող «Գրադ» հրթիռների ձայնը: Հետո միջազգային մամուլը ցույց էր տալիս` ինչ է մնում դրանից հետո ու գրում` սա գազանություն է: Դա զանգվածային ոչնչացման զենք է, որի կիրառումը բնակավայրերի վրա արգելված է միջազգային կոնվենցիաներով:  Մյուս լուսանկարում այդ կադրերից մեկն է` ինչպես են երեխային դուրս բերում փլատակներից: Քարակույտի էին վերածվել կարևոր բոլոր կառույցները, հիվանդանոցը: Լրագրողներին առաջարկեցին քնել հյուրանոցում, բայց դա նույնն էր, ինչ փողոցում գիշերելը: Դա ավելի լավ էր, քան սոված մնալը: 

Հսկայական քանակությամբ ռազմամթերքը, Արկադի Տեր-Թադևոսյանի պատմելով, ադրբեջանցիները բերում էին Աղդամի պահեստներից` Խոջալուն վերածելով հզոր կրակակետի: Այդտեղ էին տեղակայված ոչ միայն «Գրադ» համակարգերը, այլ նաև Ալազան, Կրիստալ կայանքները: 92-ի փետրվարին Ստեփանակերտի վրա «Գրադ»-ի 160 արկ էր արձակվում ամեն օր: 

Ադրբեջանը խնդիր էր դրել վերացնել Ստեփանակերտի բնակչությունը: Պաշարումը ճեղքելու համար հայկական կողմը ոչնչացրեց ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը, հետո` Ստեփանակերտին հարակից Մալիբեյլի ու Ղուշչիլարի կրակակետերը: Փետրվարին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը: Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջնահերթ խնդիրներից մեկը դարձավ Խոջալուում հակառակորդի պլացդարմի ոչնչացումը, որտեղ կենտրոնացված էին մեծ քանակությամբ արկեր և տեխնիկա: Հայկական կողմը մարդասիրական միջանցք էր բացել, որ այդտեղով դուրս բերեվի Խոջալուի խաղաղ բնակչությանը: Ավելի ուշ դա խոստովանել է նաև Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովը, ասելով` հայկական կողմը միջանցք բացեց, որ մարդիկ հեռանան, բայց ադրբեջանցի զինվորականները իրենց բնակիչներին կենդանի վահան օգտագործեցին:

Ինչպես և ինչու հայկական կողմը մշակեց Խոջալուի և մյուս կրակակետերը չեզոքացնելու ռազմավարությունը` ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը բոլոր փաստերը կհավաքի մեկ գրքում` փաստերով, ականատեսների վկայություններով, որոշումներ կայացնողների տվյալներով: 

Գիրքը կհրապարակվի առաջիկա ամիսներին, երբ Ադրբեջանը նշում է Խոջալուի այսպես կոչված ցեղասպանության օրը: այն կթարգմանվի Տարբեր լեզուներով, գրքի նույնիսկ վերնագիրը կհիշեցնի այն, ինչ ստեփանակերտում զգացին մի քանի ամսում` Ստեփանակերտի շրջափակում: