Array ( [mr_id] => 58777 [mr_node] => 60061 [mr_media] => 64094 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64094 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64094.jpg [media_name] => diak.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-09 18:03:05 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Մուսալեռի անիծված շենքը կամ 4 զոհ մեկ շենքում
Անի թաղամասում բնակարան վարձած ընտանիքի 3 անդամներ մահացել են շմոլ գազի թունավորումից: Անի թաղամասի 1-ին շենքում հրդեհ է բռնկվել, բնակարանի ներսում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ընտանիքի տատիկը բնակարանը մի քանի ամիս առաջ էր վարձել, մենակ էր բնակվում: 27-ամյա որդին, 20-ամյա հարսն ու 4 ամսական թոռը ամանորին էին հյուր եկել: Մեկ հարկ ներքևում ապրող տիկին Մանուշակին հեռուստացույցի բարձր ձայնն էր խանգարել, հետո հարևանուհին էր աշխատանքից վերադարձել ու իր դուռը թակել: Դուռը փրկարարներն են բացել: 3-ին էլ մահացած են գտել: Տանը գազի վառարան է եղել: Հարևանները պատմում են, որ խողովակ չուներ, ենթադրում էին, որ այն օգտագործելու հետևանքով է ընտանիքը մահացել: Ավելի ուշ հրապարակվեց պաշտոնական նախնական վարկածը. թունավորում շմոլ գազից: Հարուցվել է քրեկան գործ: Դեպքից հետո տունը որոշ ժամանակ փակ կմնա: Համայնքի ղեկավարը երեկոյան ստացավ հաջորդ ահազանգը: Հրշեջ փրկրարների հետ դեպքի վայրում էր: Նույն շենքի հարևան մուտքի կրկին երրորդ հարկում հրդեհ էր բռնկվել, տանտերն էլ՝ բնակարանում: 

Տիկին Ջեմման դիմացի հարևանուհին է: Մինչև հիմա ուշքի չի գալիս, ասում է՝ հրաշքով են փրկվել: Ըստ նախնական տվյալի՝ Գագիկ Դավթյանը ծխից է խեղդվել: Բնակարանից դուրս եկող ծուխն առաջինը եղբոր կինն է տեսել: Մահացածի հայրը հարևան տանն է ապրում: Ավագ որդին 20 տարի Ռուսաստանում էր ապրել, մեկ տարի էր, ինչ վերադարձել էր: Համլետ Դավթյանը նկատել էր, որ որդու վարքը տարօրինակ է, նույնիսկ բժշկի էր տարել: Ապահովության համար վառարանը տնից դուրս էր բերել: 

Դեպքից մեկ ժամ առաջ էր որդու հետ խոսել: Որոշ կասկածներ, ունի, թե հրդեհն ինչից կարող էր լինել: Պաշտոնական վարկածն ավելի ուշ կլինի: Գործը ոստիկանությունում է: