Array ( [mr_id] => 58775 [mr_node] => 60062 [mr_media] => 64096 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64096 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64096.jpg [media_name] => 24429351480342682.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-09 18:13:12 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Ֆրոնտիկ Թևոսյան. Արտառոց պատմության գլխավոր հերոսը
Նոր Գեղի գյուղապետը իր անունով է կոչել գյուղի փողոցն ու երաժշտական դպրոցը:

Առավոտյան նախաճաշը դեռ չէր ավարտել, սկսեց զանգեր ստանալ: Կոտայքի Նոր Գեղի համայնքի գյուղապետը մեկ օրում դարձավ նյուզմեյքեր: 30 տարի համայնքի ղեկավարն է, հենց պաշտոնավարման երեսունամյակին էլ համագյուղացիներն անակնկալ արեցին: Գյուղամեջի գլխավոր փողոցը կոչեցին սիրելի գյուղապետի անունով:

Այս փողոցը, որով գյուղապետն ամեն օր է անցնում, ունի երկու ցուցանակ. երկուսն էլ հուշում են, որ փողոցն իր անունով է: Երեւանյան փողոցը Ֆրոնտիկ Թեւոսյանի անունով է դարձել 2015-ին: Այդ ժամանակ գյուղը նշեց 86 թվականից գյուղի անփոխարինելի ղեկավարի պաշտոնավարման 30-րդ տարեդարձն ու ծննդյան 70-ամյակը: 

Հենց նա է, փողոցն գյուղապետի պատվին անվանակոչելու առաջարկն արած Նոր գեղիի բնակիչ Սամվել Ալեքսանյանը: Չգիտեր, որ կառավարության որոշում կա, բնակավայրերը, աշխարհագրական օբյեկտները նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների անունով կարող են անվանակոչվել գործչի մահից առնվազն 10 տարի հետո: 

Առաջարկն արվեց, ավագանին էլ հաստատեց: Գյուղապետն էլ դեմ չեղավ: Ֆրոնտիկ հայրն է կոչել. 1945-ին վերադարձել էր ֆրոնտից ու զավակ ունեցել: Զույգ որդիներից մեկին կնոջ հոր ազգանունով կոչելուց հետո, Ֆորնտիկներն ավելացան: Երկու որդիներն իրենց տղաներին նույնպես Ֆրոնտիկ կոչեցին: Գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի օրը սկսվում ու ավարտում է այստեղ` իր ընտանիքի սուրբ պահապան Սուրբ Հովհաննեսի անավարտ եկեղեցում: Սա էլ իր նախաձեռնությունն է: 2017-ին այստեղ կմատուցվի առաջին պատարագը: