Array ( [mr_id] => 58790 [mr_node] => 60064 [mr_media] => 64098 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64098 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64098.jpg [media_name] => sepuh_eps1.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-10 13:15:01 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )

« Վերադառնալ
... °C
USD 486.36
EUR 522.35
RUB 8.22
Գուգարքի թեմի առաջնորդին մեղադրում են քաղաքական հարցերին միջամտելու մեջ
Գուգարաց թեմի առաջնորդը միաբանության կոչ է արել ընդդիմությանը, որը վրդովվել է եկեղեցականի միջամտությունից:

Վանաձորի ընդդիմությունը վրդովված է: Գուգարաց թեմի առաջնորդը Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագից հետո քաղաքական ուժերին կոչ է արել միաբանվել և նվիրվել քաղաքի կառուցման գործին:

Պատարագին ներկա «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սրբազանին կոչ է արել չմիջամտել քաղաքական գործընթացներին և մնալ եկեղեցականի կոչմանը հավատարիմ: Պատգամավորը սրբազանին մեղադրել է անաչառ ու օբյեկտիվ չլինելու մեջ: Պատգամավորի եղբայրը` Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը սրբազանի ուղերձը որակել է միակողմանի:

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հակադարձել է «Լուսավոր Հայաստան»-ին եւ կոչ արել միավորվել ու լուծել քաղաքի խնդիրները:

Սրբազանի կոչին համամիտ է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա ընդդիմադիր գործընկերներին հորդորել է չպիտակավորել սրբազանի խոսքը:

2016-ի hոկտեմբերի 10-ին գումարված նիստում Վանաձորի ավագանին ձայների մեծամասնությամբ քաղաքապետ էր ընտրել հանրապետական Մամիկոն Ասլանյանին, որից հետո ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են Վանաձորի ավագանու նիստերը: Մինչեւ հիմա Վանաձորում գումարվել է ավագանու միայն մեկ նիստ` առաջինը: