Array ( [mr_id] => 58788 [mr_node] => 60065 [mr_media] => 64099 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64099 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64099.jpg [media_name] => Vitali Parajanov copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-10 13:19:20 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Թարմ ծաղիկներ՝ Սերգեյ Փարաջանովի շիրմին
Փարաջանովի արվեստի սիրահարներն ավանդական հարիսայով նշում են վարպետի ծննդյան 93-րդ տարին:

Փարաջանովի ծնունդն առանց տիկին Նունեի հարիսայի չի նշվում: Արդեն 15 տարի հանճարի տան ֆոնդապահն է, այդքան ժամանակ էլ Փարաջանովի տարեդարձի սեղանի գլխավոր ուտեստը նա է հյուրասիրում: Հյուրեր դեռ չկան: Սեղանի շուրջ Փարաջանովի տուն-թանգարանի աշխատակիցներն են: Տնօրենից պահակ` անգիր գիտեն փարաջանովյան լեգենդները և հունվարի 9-ը դրանք վերապատմելու օրն է:

93 տարի առաջ Թիֆլսիում ծնվեց հայը, որը բանտ նստեց իր ոչ սովետական մտածողության համար: Նա հանճար էր առանց սահմանների, որ ստեղծեց նոր արվեստ` իր անվամբ: Գոդարն ասում էր` Փարաջանովը կինոյի տաճարի վարպետն է: Վարպետի այդ աշխարհը պահապանելը թանգարանի աշխատակիցները իրենց առօրյա, միաժամանակ սուրբ գործն են համարում:

Նրա փոքրիկ սենյակը լցված էր կոլաժներով, նատյուրմորտներով, չորացած ծաղիկներով. այսօր միայն թարմ ծաղիկներ են Սերգեյ Փարաջանովի շիրմին` Կոմիտասի անվան պանթեոնում: