Array ( [mr_id] => 58797 [mr_node] => 60066 [mr_media] => 64100 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64100 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64100.jpg [media_name] => 953454056.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-10 15:00:40 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Մադուրոն կմնա նախագահի պաշտոնում
Մադուրոն, սակայն, կմնա նախագահի պաշտոնում: Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ` Ազգային ժողովն իրավասու չէ երկրի ղեկավարի պաշտոնանկության մասին որոշում կայացնել:

Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է նախագահի պաշտոնանկության մասին: 167 պատգամավորից 106-ը կողմ են քվեարկել Մադուրոյի հեռացման մասին որոշմանը: Ազգային ասամբլեայում մեծամասնություն կազմող ընդդիմությունը երկրի սոցիալ-տնտեսական ճգնաժամի համար մեղադրում է նախագահ Մադուրոյին: Ընդդիմությունը համոզված է, որ քաղաքական էլիտայի փոփոխությունը միակ ելքն է ճգնաժամից: 

Մադուրոն, սակայն, կմնա նախագահի պաշտոնում: Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ` Ազգային ժողովն իրավասու չէ երկրի ղեկավարի պաշտոնանկության մասին որոշում կայացնել: Ինքը՝ Մադուրոն, սեփական պաշտոնանկության մասին լուրը հումորով է ընդունել:

Ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է երկրում եռանիշ` 180 տոկոսանոց գնաճի ու սննդամթերքի ճգնաժամի համար: Մարդկանց օրը սկսվում և ավարտվում է խանութների դիմաց հսկայական հերթերում: Մադուրոն համաձայն է, որ երկիրը կոլապսի եզրին է, բայց դրանում մեղադրում է Միացյալ Նահանգներին, որն իբր տնտեսական պատերազմ է վարում Վենեսուելայի դեմ: 2016-ին Ազգային ասամբլեան մի քանի արտակարգ դրություն հայտարարեց տարբեր ոլորտներում. երկրում սպառվել էին դեղորայքի, ցորենի և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների բոլոր պաշարները: Համատարած չքավորությանը զուգահեռ երկրում աճում է հանցավորությունը: Սպանությունների թվով Վենեսելան զիջում է միայն Հոնդուրասին: Միայն վերջին 10 օրում թալանվել է ավելի քան 200 մթերային խանութ: Ճգնաժամը մարդկանց փողոց է դուրս բերում, բայց բողոքի ցանկացած գործողություն շատ արագ ճնշում են իրավապահները:

Չնայած Վենեսուելայում օրինական ճանապարհով նախագահ փոխելու փաստացի անհնարինությանը, ընդդիմությունը չի հրաժարվում իշխանափոխության նպատակից, խոստանալով դիմել ավելի վճռական քայլերի և փողոց դուրս բերել երկրի սոված բնակչությանը: