Array ( [mr_id] => 58812 [mr_node] => 60067 [mr_media] => 64101 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64101 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64101.jpg [media_name] => 12007.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-10 15:05:05 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
ՏՄՊՊՀ. Նախատոնական և հետտոնական գներ
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է լայն սպառման ապրանքների գների նախատոնական և հետտոնական մոնիտորինգի արդյունքները:

Լայն սպառման ավելի քան 150 տեսակ ապրանքի գները նախատոնական մեկամսյակում եղել են ամենօրյա հսկողության տակ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգը Երևանի խոշոր սուպերմարկետներում էր. ամենապահանջվածի հետևանքը նկատվել է հատկապես մրգի շուկայում:

Սպառողների համար սոցիալական կարևոր նշանակության մյուս ապրանքների գները դեկտեմբերին պահպանել են նախորդ ամիսների դինամիկան: Իսկ նոր տարվա առաջին տասնօրյակում, ՏՄՊՊՀ-ն նույնիսկ գնանկում է արձանագրել: Ձեթի մանրածախ վաճառքի գինն օրինակ իջել է 30 դրամով:

Մրցակցային հանձնաժողովի աշխատանքային խումբը խոշոր խանութներում կշարունակի մոնիտորինգը, գների չհիմնավորված փոփոխությունների դեպքում էլ կկիրառի օրենքով նախատեսված միջոցներ: