Array ( [mr_id] => 58804 [mr_node] => 60069 [mr_media] => 64103 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64103 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64103.png [media_name] => medicines.png [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-10 16:02:58 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Դեղերը կվաճառվեն դեղատոմսերով
Հունվարի 1-ից հանրապետության բոլոր դեղատներում դեղերի մի մասի վաճառքն իրականացվում է դեղատոմսերով: Սովորական ցավազրկողներն ազատ վաճառվում են՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Հայաստանում գրանցված 4 500 դեղերի ուղիղ կեսը հունվարի 1-ից վաճառվում է բացառապես դեղատոմսով: Կան բազմաթիվ դեղեր, որոնց օգտագործումն ունի հակացուցումներ եւ դրանք ամբուլատոր պայմաններում օգտագործել հնարավոր չէ, այդ դեղերը նույնպես դեղատոմսով վաճառվող ցանկի մեջ են: Դեղատոմսը կարող է լինել 6 ամսից մինչև 1 տարվա օգտագործման՝ կախված հիվանդի վիճակից եւ բժիշկի որոշումից: Դեղատոմսի ձեւաթղթի վրա պարտադիր գրվելու է հիմնարկի անունը, հասցեն, հեռախոսի համարը, բժիշկի անուն-ազգանունը՝ անհատական որոշ տվյալներով:

Դեղատոմսով վաճառքի ենթակա եւ ազատ վաճառվող դեղերի ցանկերն արդեն տեղադրված են Առողջապահության նախարարության էլեկտրոնային կայքում: