Array ( [mr_id] => 58822 [mr_node] => 60071 [mr_media] => 64105 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64105 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64105.jpg [media_name] => top_film2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-10 17:33:40 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )

« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.33
EUR 521.78
RUB 8.19
Կինոն ներսից. ՍինեՍիթիում կրթությունը սկսվում է մուտքից
Սինեմա կենտրոնը կինոգիտելիքներ և ֆինանսական, տեխնիկական հնարավորություններ է տալիս երիտասարդներին:

Լումիերներից մինչև Լարս ֆոն Տրիեր` կինոյի հարյուրամյակը ձգվում է նախասրահից միջանցք: Այստեղ էլ ֆրանսիական նոր ալիքն է` կինոյի հեղափոխական ու նորարարական շրջանը: 

Քաղաքի կենտրոնից հեռու` Նոր Նորքի 3-րդ զանգվածում է գտնվում Հովհաննես Գալստյանի կինոքաղաքը: Սինեմասիթին շարժապատկերային արվեստների, կրթական և արտադրական կենտրոն է: Այստեղ ուսանողներին տալիս են կինո և հեռուստատեսային ոլորտի տեսական եւ գործնական գիտելիքներ:

Ոչ ստանդարտ, բայց ակադեմիական` կենտրոնում գործում է ACTION կինոլաբը. 12 ուսանողներն արդեն ունեն բարձրագույն կրթություն կիոնարվեստի ոլորտում: Գիտելիքներից բացի, սինեսիթին տալիս է նաև դրանք իրագործելու ռեալ հնարավորություն: 10 ամսվա կուրսի ավարտից հետո ուսանողները կինոքաղաքից դուրս կգան իրենց առաջին ֆիլմով: Դրա համար կենտրոնն ունի տեխնիկական պայմաններ, ֆինանսական գործընկերներ:

12 մասնագետ, 8 նախագիծ, 4 ֆիլմ`տարեկան պլանը գծված է, առաջին քայլերը` արված: Սինեսիթիում, որի սրահներում միշտ հնչում է կինոերաժտություն և որի պատերը հիշեցնում են կինոյի պատմությունը, վերածնվելու է հայկական կինոինդուստրիան` կինոքաղաքի բնակիչների հստակ նպատակն է: