Array ( [mr_id] => 58815 [mr_node] => 60072 [mr_media] => 64107 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64107 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64107.jpg [media_name] => images (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-10 17:38:01 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )

« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.33
EUR 521.78
RUB 8.19
Է. Նալբանդյան. Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողն ընկալի որպես հանդուրժում
Անհասցե ձևակերպումներով և հրադադարի ռեժիմը պահպանելու կոչով միջնորդները հիշեցրել են հետապրիլյան պայմանավորվածությունների մասին:

12 օր ուշացումով Մինսկի խմբի համանախագահներն արձագանքել են դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի իրականացրած դիվերսիայի փորձին: Անհասցե ձևակերպումներով և հրադադարի ռեժիմը պահպանելու կոչով միջնորդները հիշեցրել են հետապրիլյան պայմանավորվածությունների մասին: 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, նկատել է՝ եռանախագահները բազմիցս նշել են, թե որ կողմն է մերժում հետաքննության մեխանիզմների ներդրումը, հետևաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի պատասխանատվությունը։ Հայկական կողմը հույս ունի, որ հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի դրսևորումներին համանախագահները կարձագանքեն անհապաղ և խստորեն: հատկապես երբ զոհեր են լինում: Ադրբեջանի վերջին սադրանքը կանխելիս 3 հայ զինծառայող զոհվեց: Հակառակորդի կորուստը չորս անգամ ավելի էր: 

Սպառնալ և կրակել. Ալիևը կարգավորման գործընթացի վրա ազդելու այս երկու միջոցն ունի: Եվ Կովսկաս Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ շարունակելու է կիրառել երկուսն էլ: Համանախագահների նոր հայտարարությունը իրավիճակի սրման հնարավորությունը նվազեցնելու փորձերի տրամաբանության մեջ էր: 

Համանախագահները կոչ են անում նաև Բաքվին վերադարձնել հայկական խրամատներ հասած ադրբեջանցի դիվերսանտի դին: Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը նկատում է՝ Հայաստանի պետական սահմանին սադրանքի ապացույցը վերադարձնելու գործընթացը գուցե ձգձգվի: 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այժմ երկխոսության մեջ է երկու կողմերի հետ: Բանակցությունների ձևաչափը գաղտնի է: