Array ( [mr_id] => 58813 [mr_node] => 60074 [mr_media] => 64109 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64109 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64109.jpg [media_name] => 10145.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-10 17:55:56 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Թեժ գիծ, որ կգործի Պաշտպանության նախարարությունում
Բանակին առնչվող քաղաքացիները կարող են իրենց դժգոհությունները հայտնել թեժ գծի 1-28 համարով:

Պաշտպանության նախարարությունը անցնում է հասարակության հետ շփման նոր` թափանցիկ ռազմավարության: Այսուհետեւ Նախարարությունում կգործի թեժ գիծ, որով բանակի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգահարել եւ ներկայացնել իր դժգոհություններն ու առաջարկները: Ի դեպ խորհրդանշական է նաեւ թեժ գծի հեռախոսահամարը` 1-28: Բանակի կազմավորման ամսաթիվն է` հունվարի 28: Այն կգործի առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան ժամը 6-ը, իսկ մինչեւ առավոտ թեժ գծին կարելի է թողնել ձայնային հաղորդագրություն:

Հասարակության հետ բաց շփման գլխավոր նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները զինված ուժերում: Գրեթե 100 օր առաջ Պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի առաջին հանձնարարություններից մեկը հենց մարդու իրավունքների պաշտպանությանն էր վերաբերում: Ըստ նախարարի` այս ոլորտը երկու հատկություն ունի, առաջինը՝ սիստեմատիկ խախտումների միջավայրի փոփոխությունն է, որ կրկնվող խախտումներ չլինեն և երկրորդը՝ տեղեկություն ստանալ առանձին դեպքերի մասին և լուծել այդ խնդիրները:

Արդեն ստեղծվել է զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ: Օմբուդսմանի պնդմամբ` գրասենյակը չի հանդուրժելու զինծառայողների իրավունքների ոտնահարումները: զինծառայողների առողջական վիճակի, բժշկական փորձաքննության, սոցիալական իրավունքների վերաբերյալ բողոքների հիման վրա բացահայտվում են համակարգային խնդիրներ:

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտապնության կարեւոր բաղադրիչներից մեկն էլ կանանց ներգրավվածությունն է: Հենց այդ նպատակով նախարարությունը դռներն ավելի լայն է բացում կանանց առջև, հատկապես, որ ժամանակակից սպառազինությունը կանանց բանակում ներգրավելու ավելի մեծ հնարավորություն է տալիս: