Array ( [mr_id] => 58817 [mr_node] => 60075 [mr_media] => 64110 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64110 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64110.jpg [media_name] => 817fb74f5457e9bc3bf31302b040aec741057276c97f5ab8761a.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-11 11:55:50 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Վանաձորի հիվանդանոցում միջադեպի մասին բժիշկների պարզաբանումը
Երեխայի հայրը հրաժարվել է իր դժգոհություններից, երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Վանաձորի բնակիչն իր 3 տարեկան երեխային, որը ձեռքի կոտրվածք ուներ, տարել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները հորն առաջարկել են ռենտգեն հետազոտոււթյան համար գնալ հարևանությամբ գտնվող մանկական «Նարեկ» հիվանդանոց: Երեխայի հայրը հրաժարվել է և բուժօգնության համար մեկնել երևան: Իր դժգոհությունների մասին հայրը գրել է սոցցնացում: Սա զայրացրել է բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Նրանք պնդում են, որ երեխային Երևան տանելու կարիք չկա, բժիշկը եկել է ընդամենը 7 րոպե անց: 

Լրատվամիջոցներն իրար հակասող տեղեկություններ են հրապարակել` քննադատելով բժշկական կենտրոնի աշխատանքը, առանց լսելու երկրորդ կողմին: Վիրաբույժ Գագիկ Ղամբարյանը նշում է, որ հիմնական դժգոհության պատճառն այն է եղել, որ հերթապահ վիրաբույժը վերակենդանացման բաժանմունքում ծանր դեպք սպասարկելիս է եղել, սակայն լրատվամիջոցներում գրել են, թե հերթապահ բժիշկ չի եղել:

Երեխայի հայրը մեզ հետ հեռախոսազրույցում նշել է, որ իր դժգոհությունների մասին տեղում հայտնել է, հիմա խնդիրը լուծվել է և որևէ դժգոհություն չունի: Երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: