Array ( [mr_id] => 58819 [mr_node] => 60077 [mr_media] => 64112 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64112 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64112.jpg [media_name] => 2-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-11 12:07:26 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացված կարգով շարունակել ձյան մաքրումը
Քաղաքապետարանը կմշակի էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու որոշման նախագիծ: Հանձնարարվել է նաև խստորեն պահպանել մանկապարտեզների սննդի մատակարարման ստանդարտը:

Մայրաքաղաքի կենտրոնական բոլոր փողոցները մաքրված են և երթևեկելի, սակայն երկրորդական փողոցներում ու մայթերին, գրեթե բոլոր բակերում և միջբակային տարածքներում դեռ անելիք կա: Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացված կարգով շարունակել ձյան մաքրումը երկրորդական փողոցներում:

Տարոն Մարգարյանը Աշխատակազմի վերահսկողության և կրթության վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը մանկապարտեզների սննդի մատակարարման ոլորտում:

Տարոն Մարգարյանը, անդրադարձել է նաև էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին: Քաղաքապետը հանձնարարել է մշակել և Երևանի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու որոշման նախագիծ: