Array ( [mr_id] => 58864 [mr_node] => 60079 [mr_media] => 64114 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64114 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64114.jpg [media_name] => bf334bacf875a3aff401f35f8b5c39a5.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-11 14:26:39 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Հայաստանի ամենացուրտ բնակավայրը, որտեղ անգամ -35 աստիճանը սառնամանիք չէ
Հայաստանի ամենացուրտ բնակավայրերում գազ դեռ չկա, գյուղացիները աթարով են տաքանում: Շիրակի Պաղակնի բնակիչներն այս ձմեռն այդքան էլ պաղ չի համարում:

Լույսը բացվում է, Ջրաձորցի Սերգեյը նստում է իր սեփական տրակտորն ու առաջ... ինչ անում է, համագյուղացիների համար է անում: Սառնամանիքին ձյան հետ է կռիվ տալիս, քթի տակ ասում` ձեզ թվում է, թե սա ձյո՞ւն է: Ձյուն չեք տեսել: Ոչ էլ սառնամանիք: Մինուս 35-ին եկեք, տեսնեմ ինճըղ կդիմանաք: Նույնիսկ մեխանիզմն է այդ պայմաններում հրաժարվում աշխատել:

Ահա և գյուղապետը ջիպով: Մինչև ընտանիքով առևտուր արեց, եկավ, վառարանը հանգեց: Ով պիտի նորից վառի` կի՛նը: Տեսնողը չի ասի՞` գյուղապետ մարդ է, տան տղամարդ ու վառարան է վառում: Տեսնողը տեսավ` գյուղապետ Հովակիմյանը աթար է ավելացնում, ասելով` կնիկ մարդու գործ է, դրա համար են ասում` կինն է օջախը վառ պահողը: Այս վիճակում են գյուղի բոլոր տները` գազ չունեն, հոսանքը թանկ կնստի, ամենաձեռնտուն աթարն է ու կնոջ աշխատուժը:

- Ուզում եք հեշտ պրծնե՞ք,- գյուղապետը ծանր է տանում իրեն վառարանի մոտ տանջելու փաստը,- Ամասիայի առաջին գյուղ մտաք, որ հեռու չգնա՞ք: Ռիսկ ունենաք, Շուռաբադ կբարձրանաք: Սառնամանիք

Շուռաբադի նոր անունը Պաղակն է: Ոչ միայն Հայաստանի, այլ Կովկասի ամենացուրտ բնակավայրն է` 2100 բարձրության վրա: Առաջին հերթին տաքանում են հումորով` անեկդոտների հերոսը գյուղապետ Մերգելն է: Նրան այստեղ Մե Մե կասեն: Մաշան տեղում է, Մե մե-ն` ոչ: Նրա սենյակում էլեկտրական սալիկը չեն անջատում, բայց քարտուղարուհին նույնիսկ վերարկուով է սրթսրթում: Բակում Պաղակնի բնակիչները շրջում են բաճկոնների կոճակներն արձակած: Փառք Աստծո, ասում են, այս տարի լավ պրծան, ջերմաստիճանը դեռ մինուս 35-ը չի անցել: Թե չէ տարի է եղել, մինուս 46 են մաշկի վրա զգացել: 

Ոսկի է, ոսկի` գյուղացիներն աթարն են գովում, բուք-բորանի միակ փրկությունն է: Ամենացուրտ գյուղերում գազ չունեն:

Սառնամանիքին աշակերտները հարևան գյուղ են դասի գնում: Քանի տարի է` իրենց դպրոցն այրվել է: Միայն կրտսեր դասարանցիներն են սովորում մի անկյունում, որն անվանում են Պունկտ: 

Շենքի ներսում` ինչպես դրսում: Սառնամանիք: Փոքրերը եղած-չեղած երկու սենյակները մի սալիկով են տաքացնում` հերթով: Պատին մեծատառերով զգուշացվում է` հագնվեք եղանակին համապատասխան: Հագնվում են, բայց բորանի ժամանակ պունկտում նստել չի լինի: Այդ օրերին դասերը հետաձգվում են: