Array ( [mr_id] => 58854 [mr_node] => 60080 [mr_media] => 64115 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64115 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64115.jpeg [media_name] => 1484047373-5565.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-11 14:32:33 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Աղ ու հացով Արցախի թիմը Սոչիում կմասնակցի ՈւՀԱ-ի միջազգային փառատոնին
«Աղ ու հացով» անվամբ թիմին փառատոնին մասնակցելու է հրավիրել Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովը:

Ռուսաստանում կցուցադրվի Արցախի դրոշը և կհնչի հիմնը: Արցախցիները մասնակցում են Ուրախների և հնարամիտների թիմերի միջազգային 28-րդ փառատոնին: Ալեքսանդր Մասլյակովի հրավերն ստանալուց հետո Արցախի թիմը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հրավերի լուսանկարը և հույս հայտնել, որ կմտնի հեռուստատեսային լիգա: 

Սոչիում հաջող հանդես գալու դեպքում Ստեփանակերտի թիմը կարող է մասնակցել Ռուսական 1-ին ալիքով հեռարձակվող խաղերին: Սա ադրբեջանական լրատվամիջոցներում հիստերիայի առիթ է տվել: Ադրբեջանցի լրագրողներին ավելի շատ զայրացրել է այն, որ հրավերն ուղարկել է Ալեքսանդր Մասլյակովը, որին իրենք համարում էին Ադրբեջանի մեծ բարեկամը:

Արցախի անունն առաջին անգամ հնչել է 2004 թվականին Սանկտ Պետերբուրգում կայացած առաջնությանը: Երկրորդ անգամ 2015 թվականին՝ Սոչիում: Այս տարի փառատոնն այնտեղ անցկացվելու է հունվարի 10-23-ը: